Եվրամիությունը 116 մլն եվրո Է հատկացրել Եմենին որպես մարդասիրական և տնտեսական օգնություն
Եվրամիությունը Եմենին հատկացրել է 116 մլն եվրո՝ որպես մարդասիրական և տնտեսական օգնություն: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Օգնության փաթեթը ներառում Է 46 մլն եվրո շտապ մարդասիրական օգնություն և 70 մլն եվրո՝ 2017 թվականին երկրի տնտեսության վերականգնման համար»,- նշված է հաղորդագրությունում:
Եվրահանձնաժողովը նշել է, որ ԵՄ-ն Եմենին համարում է աշխարհի ամենամեծ հումանիտար ճգնաժամ ունեցող երկրներից մեկը: Նրա գնահատմամբ՝ 18,8 միլիոնի հասնող բնակչության 70 տոկոսը մարդասիրական օգնության կարիք ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան