Թուրքական ավիահարվածներից Սիրիայում և Իրաքում 30 մարդ է զոհվել
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով Սիրիայի հյուսիսում ու Իրաքում ավելի քան երեք տասնյակ մարդիկ են զոհվել:
Անկարան ռումբեր է գցել Իրաքի հյուսիսային մասում գտնվող Սինջար լեռան տարածքում, որը բնակեցված է քրդերով, ինչպես նաև Սիրիայի հյուսիսարևելյան մասում գտնվող Կարաչոկ լեռան շրջանում:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկացի պաշտոնյաները կապ են հստատել Մոսկվայի հետ: Այստեղից պատասխանել են, որ փորձել են Թուրքիային հետ պահել այդ քայլից, սակայն թուրքական կողմն անտեսել է ռուսական կողմի խնդրանքը: Պենտագոնից հայտարարել են, որ քրդերին հարվածների մասին զգուշացնելու ժամանակ չեն ունեցել: