ԱԳՆ-ն դիմել է Գլխավոր դատախազություն և Ոստիկանություն՝ համապատասխան գործողությունների համար. Բալայան
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է «Ժողովուրդ» թերթի այսօրվա այն հրապարակմանը, որի համաձայն ՀՀ ԱԳՆ-ն վերջերս տեղեկանք է տրամադրել հանցանք կատարելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն՝ «հիմնավորելով», թե նա իրավունք ունի դուրս գալ երկրից, և այդպես քաղաքացին փորձել է հայտնվել ԱՄՆ-ում:
«Ցածրորակ լրագրությունը մնալու է այդպիսին, եթե հենց հեղինակները չեն ուզում կատարելագործվել, կրթվել։ Հակառակ դեպքում, կդիմեին ԱԳՆ, կիմանային, որ ԱՄՆ դեսպանություն կեղծ փաստաթուղթ է ներկայացվել։ Այդ կապակցությամբ ԱԳՆ-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և Ոստիկանություն՝ համապատասխան գործողություններ իրականացնելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Բալայանը։