Իրավունք 10:45 27/04/2017

Անար Մամմադլի. Ես լիովին աջակցում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին

«Ես լիովին աջակցում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին: Ինչ վերաբերում է «Խաղաղության պլատֆորմին», ես հստակ տեղեկություն չունեմ դրա մասին։ Նման կարգի պլատֆորմը պետք է ստեղծվի իրական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, իրական կամքի ու իրական հետաքրքրությունների հիման վրա։ Նման դեպքերում իմիտացիան տեղին չէ»,-այս մասին Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին ասաց ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, 2014թ.-ին ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակին արժանացած Անար Մամմադլին՝ պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում Բաքվում ստեղծված կեղծ «Հայաստան-Ադրբեջան խաղաղության պլատֆորմի» մասին, որում ներառվել են մի քանի հավաքագրված հայեր։

Հարցին, թե արդյոք անգամ իրական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ստեղծված պլատֆորմը կարո՞ղ է աջակցել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, Անար Մամմադլին պատասխանեց, որ դա վերացական է, իսկ իրականում այն կարող է երաշխավորվել, եթե երկրում լինի երկխոսություն իրական քաղաքացիական հասարակության ու կառավարության միջև։

«Իմ երկրում, եթե ես երաշխավորվածություն չունեմ իմ գործունեության համար, անկախ, թե ինչպիսին է այն՝ խաղաղ գործընթաց, մարդու իրավունքներ, ընտրությունների դիտարկում, մենք չենք միջամտի որևէ գործունեության։ Այսպիսի քաղաքական, իրավական միջավայրում, կարծում եմ, ես իմ երկրի անունից կասեմ, շատ դժվար է հայտարարել նման նախաձեռնության մասին։ Առաջին հերթին շատ կարևոր է, որ մեր երկրում լինի երկխոսություն իրական քաղաքացիական հասարակության կազմակերպություների ու կառավարության միջև»,-ասաց Մամմադլին։

Հարցին, թե հնարավոր չէ արդյոք հասարակության ստորին օղակներից սկսել ու մարդկանց  նախապատրաստել խաղաղ լուծման, Մամմադլին ասաց, որ, դժբախտաբար, այս խնդիրների շուրջ իրավիճակը Ադրբեջանում շատ բարդ է, քանի որ Ադրբեջանում եթե անկախ ես, այլընտրանքային քննադատական ձայն ես, շատ հեշտ է սկսել շանտաժային արշավը՝ պրոհայկական, ազգի թշնամի լինելու որակումներով։

«Իմ ընկալմամբ, իրական խաղաղ գործընթացը կարող է գոյություն ունենալ միայն կառավարության ու քաղաքացիական հասարակության միջև ներքին կայուն երկխոսության դեպքում։ Եթե մենք չենք կարող մեր մտահոգությունները բարձրաձայնել հեռուստատեսությամբ, կառավարության հետ հանդիպման ժամանակ, ինչպե՞ս կարող ենք խոսել մեր արտաքին խնդիրների, արտաքին երկխոսության մասին։ Ինձ համար սա անհավատալի է, անիրական։ Ես միշտ նշում եմ՝ առանց ժողովրդավարական ընտրված խորհրդարանի, դժվար է հասնել որևէ նվաճման, քանի որ  եթե խորհրդարանում չկա ազգային ներկայացվածություն, ազգային ձայներ, ինչպե՞ս կարող ես նախաձեռնել որևէ խաղաղ համաձայնագիր, որևէ փոխզիջում։ Սրանք շատ լուրջ քայլեր են, իսկ լուրջ քայլեր կատարելու համար շատ կարևոր է ունենալ ներքին ժողովրդավարություն։ Ես այդպես եմ կարծում»,-ասաց Մամմադլին։

Հարցին, թե ինչպես է բացատրում հանգամանքը, որ Ադրբեջանում մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության վատ վիճակը իշխանությունները հաճախ կապում են Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորվածության հետ, արդյո՞ք կա այն, թե ուղղակի պատրվակ է, Մամմադլին ասաց, որ Ադրբեջանում երկար տարիներ կան շատ կազմակերպություններ, որոնք մեծ աշխատանք են տարել փախստականների, տեղահանվածների հարցերով և այլն, որոնք համագործակցում էին միջազգային կազմակերպությունների հետ, սակայն վերջին հետապնդումներից հետո նրանց գործունեությունը ևս դադարել է։ Անար Մամմադլին ասաց, որ այո՛, այդ «բացատրությունը» որոշ պաշտոնյաների կողմից օգտագործվում է, բայց դա նորմալ ու հիմնավորված բացատրություն չէ։

Հիշեցնենք, որ Անար Մամմադլին հիմնադրել ու ղեկավարում էր Ադրբեջանում «Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնը»։

2001թ․-ից նրա հիմնադրած «Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարական հետազոտությունների կենտրոնն» իրականացնում էր Ադրբեջանի ընտրությունների մոնիտորինգը։ Կենտրոնը դիտարկել էր նաև 2013թ․-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններն ու քննադատել այն։ Մամմադլին ձերբակալվեց 2013թ.-ի դեկտեմբերին։ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրեցին «իշխանության չարաշահման» և մի շարք այլ հոդվածներով ու դատապարտեցին հինգ ու կես տարվա ազատազրկման՝ 2014թ․-ի մայիսին։ Միջազգային ճնշման արդյունքում 2016թ.-ի մարտի 17-ին Մամմադլին նախագահի ներման շնորհիվ ազատ արձակվեց։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}