Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը պատմել է, որ Brexit-ի պատճառով պատրաստ է վերադառնալ քաղաքականություն: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին նա ասել է Daily Mirror-ին տված հարցազրույցում:
«Brexit-ը ինձ շարժառիթ է տվել քաղաքականության մեջ ավելի շատ մասնակցություն ունենալ»,- ասել է նա:
Նախկին վարչապետի խոսքով, ինքը չի ցանկանում նման պատմական պահի մի կողմում մնալ, ինչը կնշանակի, որ չի մտածում իր երկրի մասին:
«Քաղաքական գործիչներն այսօր իրոք, աշխատում են մեծ ոգևորությամբ, բայց ես կարծում եմ, որ մենք բոլորիս բավարար պատկերացում չունենք, թե ինչպես է փոխվում ժամանակակից աշխարհը»,- հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները