![](https://panorama.am/news_images/591/1770602_1/img_4885_9133.thumb.jpg)
Հայ-թուրքական հարաբերությունների գերակայություններից պետք է լինի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը. Շարպանտիեն
Երևանում առաջին անգամ այսօր տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպումը, որի նպատակն է խթանել Հայաստանում և Թուրքիայում հրեշտակ-ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը և ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձևաչափերը, միջազգային լավագույն փորձը: Միջոցառումը կազմակերպվել էր Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ), Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ), Սիլիկոնյան հովտում գործող աշխարհի առաջին ներդրումային աքսելերատոր «Էնջել լաբս»-ի հետ համագործակցությամբ:
Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նա իր խոսքում նշեց, որ Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպումը եզակի իրադարձություն է, որի նպատակն է սատարել ձեռնարկատիրական էկոհամակարգերի ստեղծմանը, կապ հաստատել հայ և թուրք ձեռնարկատերերի, ներդրողների միջև՝ հաստատելու առևտրատնտեսական հարաբերություններ:
«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գերակայություններից պետք է լինի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը երկու երկրների միջև»,-ասաց դեսպանը:
Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) ղեկավար Սեդա Մուրադյանն էլ նշեց, որ իրենք փորձում են օգնել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, ավելի ժողովրդավար հասարակությունների կառուցմանը երկու երկրներում:
«Էնջել լաբս»-ի տնօրեն Թուգչե Էրգյուլն էլ ասաց, որ իրենց նպատակն է հայ և թուրք ներդրողների միջև ձևավորվել երկխոսություն, որպեսզի ստեղծվի հայ-թուրքական առաջին համատեղ հրեշտակային ներդրումների ցանցը:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)