Իրանում քարածուխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 80 հանքափոր հայտնվել է արգելափակման մեջ
Իրանում քարածուխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 80 հանքափոր հայտնվել է արգելափակման մեջ,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի Գոլեսթան նահանգում գտնվող Ազադշահրի քարածուխի հանքավայրում այսօր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ավելի քան 80 բանվոր հայտնվել է արգելափակման մեջ:
«Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանքի խորությունը 1800 մետր է, փրկարարներին հաջողվել է դեռ հասնել 800 մետրին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան