Շուշան Սարդարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Շուշան Սարդարյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am կայքից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Շուշան Սարդարյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Նշենք, որ Շուշան Սարդարյանը Հանրապետական կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան