Ազգային ժողովի նախագահի տեղակալները
Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրությունն ավարտվել է: Փակ, գաղտնի քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 100-ը:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետական» խմբակցությունը Ազգային ժողովի նախագահի տեղակալների համար առաջադրել է Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները, «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը՝ Միքայել Մելքումյանի թեկնածությունը:
Էդուարդ Շարմազանովի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 13: 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Արփինե Հովհաննիսյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ՝ 22: 5 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Միքայել Մելքումյանի օգտին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 29: 6 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Հարակից հրապարակումներ`
- Կան պատգամավորներ, ովքեր գրանցման կարգին այնքան էլ ծանոթ չեն. Արա Բաբլոյան
- Հայտարարվեցին ԱԺ փոխնախագահների թեկնածուները