Թրամփն առաջին անգամ այցելել է Սաուդյան Արաբիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Սաուդյան Արաբիա, որը դարձել է իր՝ որպես պետության ղեկավարի արտասահմանյան շրջայցի առաջին երկիրը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Էր-Ռիադում Թրամփը երկկողմ բանակցություններ կվարի Սաուդյան Արաբիայի թագավորի հետ, իսկ կիրակի կմասնակցի արաբական և մահմեդական երկրների առաջնորդների գագաթաժողովին։
Ինչպես սպասվում է, Թրամփի և սաուդյան իշխանությունների բանակցությունների հիմնական թեմաները կլինեն ահաբեկչության դեմ պայքարը և Մարձավոր Արևելքում Իրանի քաղաքականությունը։ Նաև սպասվում է խոշոր պայմանագրերի կնքում, այդ թվում՝ ամերիկյան զենք գնելու վերաբերյալ։