Երուսաղեմի Հայոց Պատրիարքը դիմավորել է ԱՄՆ նախագահին
Այսօր պաշտոնական այցով Իսրայել ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Բեն Գուրիոն օդանավակայանում հոգևոր պետերի կողմից դիմավորման արարողությանը մասնակցել է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:
armchurch.info կայքի հաղորդմամբ, նախատեսվում է, որ Դ. Թրամփն այցելելու է Սուրբ Հարություն տաճար, որտեղ պետք է ելույթ ունենա Երուսաղեմի Հայոց պատրիարքության Ժառանգավորած Վարժարանի երգչախումբը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան