Իրավունք 12:06 25/05/2017 Հայաստան

ՀՀ-ում ընդունված տեղեկատվության ազատության մասին օրենքն ունի թերություններ. գերմանացի փորձագետ

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքում մի շարք փոփոխություններ կկատարվեն,- այս մասին այսօր օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպած կլոր-սեղան քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղեկալ Սուրեն Քրմոյանը։

Նա նշեց, որ «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի կենսագործման համար քննարկվում է տեղեկատվության ազատության լիազոր մարմին ստեղծելու նախագիծը. «Նախատեսվում է այդպիսի մարմին ստեղծել՝ Մարդու իրավունքների պաշպանի գրասենյակին առընթեր, խորհրդի տեսքով: Մեզ համար լրացուցիչ պետական մարմին ստեղծելը ինքնանպատակ չէ: Եթե քննարկումների արդյունքում դա նպատակահարմար չհամարվի, այդ մարմնի համար նախատեսված լիազորությունները և պատասխանատվության կդրվեն ՄԻՊ-ի և դատական համակարգի կառույցների վրա»։

Լրագրողների հետ զրույցում Քրմոյանն ասաց, որ նախարարությունը շուրջ երկու տարի է քաղհասարակության հետ աշխատում է տեղեկատվության ազատության ոլորտի օրենսդրության կատարելագործման ուղղությամբ։

«Ընդունել ենք ենթաօրենսդրական ակտեր գործող օրենքից, բայց ի հայտ են եկել խնդիրներ, որոնք օրենքի կարգավորման առարկա են և փորձել ենք մեր գործընկերների հետ լուծումներ տալ օրենքում։ Հիմնական խնդիրը հետևյալն է՝ ապահովել սահմանադրությամբ ամրագրված տեղեկություններ ստանալու մարդու իրավունքը և ծառայեցնել տեղեկատվության ազատությունը որպես արդյունավետ պետական կառավարման համակարգ ունենալու գործիք, ինչպես նաև որպես հակակոռուպցիոն գործիք, քանի որ ինչքան թափանցիկ են պետական մարմինները, ՏԻՄ-երը, ինչքան քաղաքացիների համար տեղեկությունները բաց են, այնքան կոռուպցիոն ռիսկերը ցածր են։ Հիմնական թիրախներն ընտրվել են այն չկարգավորված հարաբերությունները, որոնք ծագել են նախորդ օրենքի ընդունման ժամանակից, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված տեղեկատվության ազատության համապատասխան գործիքների ամրագրելուն»,- նշեց նա։

Քրմոյանն օրինակ բերեց, որ օրենքում ամրագրել են տեղեկատվության ազատության միասնական էլեկտրոնային հարթակի գաղափարը, որը թույլ է տալու քաղաքացիներին, կազմակերություններին հարթակի միջոցով բոլոր պետական մարմիններին հարցումներ կատարել և տեղեկատվություն ստանալ, բացի դրանից փորձել են լուծել էլեկտրոնային հարցումների հետ կապված բոլոր այն խնդիրները, որոնք ծագում էին օրինակ վճարովի տեղեկատվության հետ կապված։

«Որպես հիմնական սկբունք ամրագրվել է, որ տեղեկության տրամադրումն անվճար է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, վճարն էլ կարող է գանձվել բացառապես մեծածավալ փաստաթղթերի համար, միայն այդ փաստաթղթերի պատրաստման և առաքման ծախսերը»,-ասաց նախարարի տեղակալը։

Կլոր-սեղանի կազմակերպիչ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդթի խոսքով՝ 2003 թվականին Հայաստանում ընդունված տեղեկատվության ազատության մասին օրենքն ունի բազմաթիվ թերություններ և տեխնիկական առումով այս օրենքի նախագիծը դեռևս բարելավման կարիք ունի:

«Ամենասկզբում, գուցե և հենց առաջին հոդվածում պետք է հղում արվի սահմանադրության 51-րդ հոդվածին, որը հենց վերաբերում է տեղեկատվության ազատությանը։ 2015 թվականին բարեփոխված սահմանադրության 51-րդ հոդվածը շատ մանրամասն է կարգավորում մատչելիությունը պաշտոնական տեղեկատվության քաղաքացիների համար, նկատի ունեմ այն տեղեկությունները, որոնք ունեն պետական մարմինները, ՏԻՄ-երը և այլն։ Սա շատ ժամանակակից և ակտուալ կարգավորում է, եթե համեմատենք այսօրվա այլ երկրներում գործող օրենքների հետ»,- ասաց նա։

Գերմանացի փորձագետի կարծիքով՝ չինովնիկները միշտ էլ ձգտել են գաղտնի պահել սովորական քաղաքացուց տեղեկությունները, քանի որ տեղեկություն ունենալը նշանակում է նաև իշխանություն ունենալ։

«Պետությունը պարտավոր է ուղղված լինել քաղաքացու շահերին և ըստ այս օրենքի ապահովված է հենց այն հանգամանքը, որ պետությունն ապահովի քաղաքացու համար անհրաժեշտ տեղեկատվությունը։ Սակայն, մյուս կողմից, բնականաբար, այդ ազատությունը ենթարկվում է նաև որոշակի սահմանափակումների, և դա արտացոլված է նաև այս օրենքում։ Երբ խոսում ենք տեղեկատվության ազատության այս հիմնական իրավունքի մասին, պետք է հաշվի առնել, որ այստեղ հնարավոր է նաև բախումներ պետության և քաղաքացու շահերի միջև, կարող են լինել օրինակ պետական, ծառայողական, հեղինակային իրավունքի գաղտնիքներ և վերջապես կան նաև անձնական տվյալների գաղտնիքներ, որոնք պետք է ապահովված լինեն»,- մանրամասնեց Օտտո Լուխտերհանդթը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}