ԵԱՀԿ դիտորդների թվաքանակի ավելացումն անհրաժեշտություն է. Դավիթ Բաբայան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ գրասենյակի միջազգային դիտորդների թիվը հասցնել 7-ի։
Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ՝ փորձելով հասկանալ, թե այս հանգամանքը ինչպես կազդի հակամարտության շուտափույթ կարգավորման վրա։
Վերջինս հիշեցրեց, որ պաշտոնական Ստեփանակերտը դիտորդների թվաքանակն ավելացնելու գործընթացի նախաձեռնողներից մեկն է եղել՝ դեռևս 10 տարի առաջ։
«Յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել. մի կողմից կա համաձայնություն, որպեսզի այդ մարդկանց թվաքանակը դարձնեն 7, իսկ նրանց թվի ավելացումը կապված է դիտարկումն ավելի արդյունավետ և օբյեկտիվ իրականացնելու հետ։ Բայց ի՞նչ է անում Ադրբեջանը։ Ադրբեջանը խոչընդոտում է, որպեսզի այդ մարդիկ լինեն սահմանի երկայնքով։ Այդ երկիրն ի սկզբանե անհեթեթ և անտրամաբանական առաջարկներ էր անում, որպեսզի գրասենյակի ներկայացուցիչները լինեն Բաքվում կամ ադրբեջանական մեկ այլ քաղաքում։ Սա դիտորդների աշխատանքը և թվաքանակի ավելացումը, անկասկած, կդարձնի ապարդյուն»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, ամեն դեպքում, դիտորդների թվաքանակի ավելացումն անհրաժեշտություն է.«Միջազգային հանրությունը, տեսնելով Բաքվի սադրիչ և ահաբեկչական քաղաքականությունը, փորձում է այդ ինստիտուտն առավել համառորեն ներդնել»։
Դավիթ Բաբայանը միաժամանակ ափսոսանք հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման առնչությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան