Ժամանակակից ոռոգման ցանցի կառուցումը նոր որակ կհաղորդի պարենային անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը. Բ. Սահակյան
«Արցախի Հանրապետության պետականաշինության գերխնդիրներից է անվտանգության կենսունակ համակարգի ձևավորումը և պահպանումը»,- այս մասին նշել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Երևանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ այն նաև համայն հայության կարևորագույն առաջադրանքներից մեկն է, որի իրականացման համար ջանք ու եռանդ չեն խնայում Մայր Հայաստանը և Սփյուռքը. «Այս ուղղությամբ մեծածավալ աշխատանք է իրականացվում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով»:
Նախագահն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2017»-ի ծրագրում ներառել խորքային հորերի հորատման, նոր ոռոգման ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերը:
Նախագահ Սահակյանի բնութագրմամբ՝ ժամանակակից ոռոգման ցանցի կառուցումը նոր որակ կհաղորդի Արցախի պարենային անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը, գյուղատնտեսության զարգացմանը, կնպաստի գյուղական բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը, մշտական ու երաշխավորված աշխատատեղեր կապահովի շրջաններում:
Առաջարկն ընդունվել է և ընդգրկվել 2017 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում:
Հարակից հրապարակումներ`
- Առաջադրվել են այս տարվա դրամահավաքի թեմաները. Արա Վարդանյան
- Սերժ Սարգսյան. Հիմնադրամի ծրագրերը և աշխատանքներն տպավորիչ են թե՛ քանակով և թե՛ որակով
- Արա Վարդանյան. Համահայկական մեր գերնպատակը մնում է անփոփոխ
- Սերժ Սարգսյան. «Հայաստան» հիմնադրամը շարունակում է իրականացնել իր բացառիկ առաքելությունը
- ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ