Երբ Արցախում խաղաղություն հաստատվի, ԵՄ-ն պատրաստ կլինի զգալի գումարներով աջակցել. ԵՄ դեսպան
Հայաստանում Եվրոպական միության դրամաշնորհների գործով չարաշահումների դեպքերը բացահայտվել են հենց ԵՄ պատվիրակության կողմից և հետաքննությունը վարել է ԵՄ հակակոռուպցիոն գործակալությունը։ Լրագրողների հետ այսպօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ նշելով, որ դեպքերի հետագա ընթացքը կորոշեն հայաստանյան արդարադատության համակարգն ու իրավապահ մարմինները։
«Մենք ՀՀ կառավարությանն ամեն տարի 30 միլիոն եվրո ենք փոխանցում և ցանկանում ենք, որպեսզի այդ գումարները մասնավոր գրպաններում չհայտնվեն»,- ասաց նա։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին՝ Հայաստանում ԵՄ դեսպանը նկատեց՝ ԵՄ-ն մեծապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններին։
Անդրադառնալով նրանց վերջին՝ մեր մեկնաբաններից մի քանիսի բնորոշմամբ հասցեական հայտարարությանը ուղղված Ադրբեջանին, Սվիտալսկին ասաց. «Մենք հավատում ենք, որ ստատուս քվոն այլևս հնարավոր չէ պահպանել։ Մենք հավատում ենք, որ հրադադարի ռեժիմը պետք է հարգվի, և այս հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի։ Մենք հավատում ենք, որ շփման գծում հարկ է իրականացնել հետաքննության և վստահության իրականացման մեխանիզմներ։
ԵՄ պատրաստ է վերականգնման համար աջակցություն տրամադրել այս հակամարտության կարգավորումից հետո։ Երբ հակամարտությունը լուծվի, և Արցախում խաղաղություն հաստատվի, ԵՄ-ն պատրաստ կլինի զգալի գումարներով աջակցել այդ տարածքի բնակիչներին»
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը շատ կարևոր էր. Լևոն Այվազյան
- Առաջին անգամ Մինսկի խումբը ստիպված մատնանշում է, որ շփման գծում իրավիճակի սրման նախաձեռնողը Ադրբեջանն է. Ֆարմանյան
- Կ. Բեքարյան. Հայտարարությունների անհասցեականությունն Ադրբեջանն ընդունում է իր որդեգրած ձեռագրի խրախուսում
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները