Մատաղիսի խավիարի գործարանում նախատեսվում է տարեկան արտադրել 15-20 տոննա սև խավիար
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում տեղակայված խավիարի գործարանում նախատեսվում է արտադրել տարեկան 15-20 տոննա սև խավիար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Հետաքրքիր, հավակնոտ նախագիծ է, որը ոչ միայն հաջողություն է ունենալու, այլև արտադրանքի ծավալներն ավելացնելու բոլոր նախադրյալները կան»,- նշեց վարչապետը:
Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ խավիարն արդեն փորձաքննություն է անցել համաշխարհային ճանաչում ունեցող խավիար արտադրող ընկերության կողմից, որի ղեկավարը եղել է Արցախում և ցանկություն հայտնել ոչ միայն մասնակցել արտադրանքի իրացմանը, այլև՝ ներդրումներ կատարել:
Վարչապետը նաև նշեց, որ գործարանն իր հզորությանը կհասնի 6-7 տարի հետո:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ