Ճապոնիայի խորհրդարանը 200 տարվա ընթացքում առաջին անգամ թույլ է տվել կայսրին հրաժարական տալ
Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը հավանության է արժանացրել հատուկ օրինագիծը, ըստ որի՝ 83-ամյա կայսր Ակիհիտոն հրաժարվում է գահից: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, խորհրդարանը նման որոշում է ընդունել վերջին 200 տարվա ընթացքում առաջին անգամ:
Գահից հրաժարվելը կարող է տեղի ունենալ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո երեք տարվա ընթացքում՝ ցանկացած պահի: Ճապոնիայի վարչապետը ընդունված օրինագիծը համարել է երկրի պատմության մեջ կարևոր պահ:
Նշվում է, որ կայսերը կարող է հրաժարական տալ 2018 թվականի դեկտեմբերին՝ Ակիհիտոյի կառավարման 30-րդ տարվա ավարտին:
Անցած տարի 83-ամյա կայսրը հայտնել էր, որ առողջությունն ու տարիքը թույլ չեն տալիս իրեն լիարժեք կատարել իր պարտականությունները: Բայց Ճապոնիայի գործող օրենսդրությունը չի նախատեսում կայսեր հրաժարական, այդ իսկ պատճառով կայսրը չի կարող իր հայեցողությամբ հանձել իշխանությունը ժառանգորդ թագաժառանգ Նարուհիտոյին: Վերջին անգամ Ճապոնիայի կայսրը գահից հրաժարվել է 1817 թվականին: