Ուժի մեջ է մտել Ուկրաինա-ԵՄ առանց մուտքի արտոնագրի ռեժիմը
Ուկրաինայի ավելի քան 1,4 հազար քաղաքացի է մեկնել ԵՄ երկրներ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի հենց առաջին օրը: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ սահմանին հերթեր չեն եղել: Ռիա նովոստիի հաղորդմամբ, մեծամասնությունը ԵՄ են գնացել ուկրաինա-լեհական սահմանով:
Հունիսի 11-ից Ուկրաինայի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդել Շենգենի գոտու երկրներում: Կես տարում նրանք կարող են 90 օր մնալ ԵՄ տարածքում՝ զբոսաշրջային, գործարար և ընտանեկան նպատակներով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը