Թրամփն ու Պորոշենկոն հանդիպելու են
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամն այսօր ընդունելու է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: russian.rt.com-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Սպիտակ տնից:
Նշվում է նաև, որ Պորոշենկոն և ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսը կարճ ժամանակով կմտնեն Թրամփի մոտ, քանի որ այդ նույն ժամին նա մտադիր է հանդիպել ազգային անվտանգության հարցերով իր օգնականի հետ:
Այսինքն, ըստ աղբյուրի, երկու առաջնորդների միջև լիարժեք բանակցություններ նախատեսված չեն:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Մայք Պենսը հունիսի 20-ին հանդիպելու է Պորոշենկոյին:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան