Արգենտինայում գտել են նացիստական իրերով պահեստ
Արգենտինայի դաշնային ոստիկանությունը Բուենոս Այրեսից ոչ հեռու հայտնաբերել է նացիստական իրերով լցված անօրինական պահեստ՝ ամենամեծը՝ հարավամերիկայի երկրներում: Ռիա նովոստին, հղում անելով Guardian-ին, գրում է, որ խոսքը 75 օբյեկտի մասին է՝ կապված նացիստների հետ:
Միաժամանակ իշխանությունները կարծում են, որ դրանք նախկինում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, պատկանել են Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաներին:
«Նախնական տվյալները խոսում են այն մասին, որ դրանք բնօրինակ աշխատանքներ են»,- ասել է Արգենտինայի անվտանգության նախարարը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նացիստական բազմաթիվ հանցագործներ փախել էին Հարավային Ամերիկա:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան