Կրեմլում հայտնել են ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցների նախապատրաստման մասին
Մոսկվան քայլեր կձեռնարկի՝ ի պատասխան ԱՄՆ կողմից պատժամիջոցների նոր փաթեթի։ Այս մասին, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչպես ցույց են տալիս նախորդ մի քանի տարիների պատժամիջոցները, գլխավոր սկզբունքը փոխադարձության սկզբունքն է, դրա համար էլ սա լիովին բացատրլի և հասկանալի է»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նաև հավելել է, որ հնարավոր պատասխան միջոցներն արդեն իսկ քննարկվում են փորձագիտական մակարդակով։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան