«Լրագրողներ առանց սահմանների». Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնաճնշումներն ու հնարովի մեղադրանքները նորմ են դարձել
«Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանում լրագրողների նկատմամբ իրականացված ճնշումները, որոնց արդյունքում վերջին շրջանում ձերբակալվել են 15 բլորգերներ, ԶԼՄ ներկայացուցիչներ և անկախ լրագրողներ և միաժամանակ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրանց: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից:
Ադրբեջանի իշխանության կողմից իր քննադատների նկատմամբ վերջին երկու ամիսների ընթացքում իրականացրած հետապնդումները ստվերեցին 2016թ.-ի գարնանը մի շարք քաղբանտարկյալների ազատ արձակելու փաստը:
Նոր բռնաճնշումների զոհ դարձած Լրագրողական հետաքննության կենտրոնի ղեկավար և «Jam.az» կայքի գլխավոր խմբագիր Ֆիքրեթ Ֆարամազօղլուն դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Ըստ դատարանի որոշման վերջինիս արգելվելու է երկու տարի զբաղվել լրագրությամբ ազատ արձակվելուց հետո: Իսկ Ֆարամազօղլուի փաստաբանը նշում է, որ իր պաշտպանյալին դատապարտել են ռեստորանի սեփականատիրոջից գումար կորզելու կեղծ մեղադրանքով: Իսկ Ֆարամազօղլուի ձերբակալությունից առաջ նրա խմբագրությամբ կայքը հրապարակել էր մի տեղեկություն այն մասին, թե Ադրբեջանի ոստիկանությունը աչք է փակում հասարակաց տների անօրինական գործունեության վրա: Ֆարամազօղլուն հարազատների պնդմամբ, կալանքի տակ եղած ժամանակ ենթարկվել է բռնությունների՝ կորցնելով ատամները:
Նման ճակատագրի է արժանացել նաև անկախ լրագրող Նիջաթ Ամիրասլանովը, ով իշխանությունների նկատմամբ քննադատական գրառում է անում սոցիալական ցանցերից մեկում և ենթարկվում է մեկամսյա կալանքի: Վերջինս նույնպես ենթարկվում է բռնությունների: Ըստ հաղորդման, բացակայել են Նիջաթի գրեթե բոլոր ատամները:
«Անկախ լրագրողների նկատմամբ կիրառվող ձերբակալություններն ու հնարովի մեղադրանքներով ազատազրկումները Ադրբեջանում նորմ է դարձել, ինչն ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկություն ունեն վերջին հարվածը հասցնել մնացած քննադատներին: Բոլոր ձերբակալված լրագրողները պետք է ազատ արձակվեն»,- ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տարածած զեկույցում և բացատրվում է նրանով, որ ձերբակալված լրագրողներից շատերը ենթարկվում են բռնությունների և ունեն լուրջ առողջական խնդիրներ:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի միջազգային գործընկերներին հիշեցնել այդ երկրի իշխանություններին մարդու իրավունքների ուղղությամբ ստանձնած պարտավորությունների մասին»,- ասված է զեկույցում:
Նշենք, որ Ադրբեջանը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ «Մամուլի ազատության» 2017թ.-ի ինդեքսով 180 երկրների շարքում զբաղեցնում է 162րդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը