Ստալինը գլխավորում է ականավոր մարդկանց ցուցակը
Խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինը գլխավորում է պատմության մեջ ամենաազդեցիկ պատմական դեմքերի վարկանշային ցուցակը՝ անցնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և գրող Ալեքսանդր Պուշկինից:
Ռիա նովոստի հաղորդմամբ, «Լևադա կենտրոն»-ի սոցիոլոգիական հարցման համաձայն, Ստալինին հարցվածների 38 տոկոսն է նշել, Պուտինին և Պուշկինին տոկոսը՝ 34: Նշվում է, որ ռուս նախագահն առաջին անգամ է հայտնվում նմանատիպ հարցման առաջին եռյակում, որն անցկացվում է 1989 թվականից:
Երրորդ տեղում է Վլադիմիր Լենինը (32 տոկոս): Նրա վարկանիշը նախորդ հարցումների համեմատությամբ, զգալիորեն նվազել է: 1989 թվականին նրան հարցվածների 72 տոկոսն էր համարել ամենաազդեցիկ անձը:
Տասնյակում է հայտնվել նաև Պետրոս Առաջինը, Յուրի Գագարինը, Լև Տոլստոյը, Գեորգի Ժուկովը, Եկատիրինա Երկրորդը, Միխայիլ Լերմոնտովը:
Ցուցակը եզրափակում է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը ՝ զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը:
Իզվեստիան գրում է, որ հարցումն անցկացվել է ՌԴ 48 շրջանի 137 բնակավայրում 1600 հոգու շրջանում: