Հայ հրաձիգները մեկնարկել են աշխարհի երիտասարդական առաջնությունում
Գերմանիայի Զուլ քաղաքում ընթանում է հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը: Երեկ 10 մ օդամղիչ ատրճանակ զենքաձևում մեկնարկել են հայ մարզիկները: Որակավորման փուլում Բենիկ Խլղաթյանը զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը, իսկ Զավեն Իգիթյանը` 38-րդը: Մեր հրաձիգներին չի հաջողվել անցնել եզրափակիչ:Այս մասին տեղեկանում ենա ՀԱՕԿ-ից։
Այսօր կրակագիծ դուրս կգան Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը և Վրեժ Թորոսյանը (երեքն էլ` 10 մ օդամղիչ հրացան):
Լուսանկարը` Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան