Հայ-ռուսական միասնական զորամիավորման համաձայնագրի քննարկումներում ՌԴ նախագահը պաշտոնական ներկայացուցիչ ունի
Հայ-ռուսական միասնական զորամիավորում ունենալու վերաբերյալ համաձայնագրի առնչությամբ հարցերի քննարկումներում ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովը: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում:
«ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ն.Ա.Պանկովին նշանակել ՌԴ նախագաի պաշտոնական ներկայացուցիչ ՌԴ Դաշնային ժողովի պալատներում Ռուսաստանի և Հայաստանի միջև երկու երկրների զինված ուժերի միասնական զորամիավորումներ ունենալու համաձայնագրի վավերացման քննարկումների ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ վերը նշված համաձայնագիրը ստորագրվել է 2016թ.-ի նոյեմբերի 30-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները