Դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ակնկալում է Սերժ Սարգսյանի և Դոնալդ Թրամփի հանդիպում
«Կցանկանայի, որ այս տարի տեղի ունենար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպում»,- «Սպուտնիկ»-ի հետ զրույցում, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Հարցին, թե նա ակնկալում է, որ նախագահների հանդիպումը տեղի կունենա 2017թ-ին, Հովհաննիսյանը նշել է. «Իհարկե, ես դա ցանկանում եմ, սակայն այդ ամենը կախված է օրակարգից և նրանից, թե ինչպես նախարարները կգան համաձայնության»:
Ըստ դեսպանի, հանդիպման վերաբերյալ նման խոսակցություն եղել է և երկու կողմերը պետք է պատրաստվեն դրան:
«Առաջին հերթին, մենք պետք է կազմակերպենք հանդիպում արտաքին գործերի նախարարների մակարդակով օրակարգը մշակելու համար, իսկ հետո մենք կնախապատրաստենք նախագահների հանդիպումը»,- նշել է դեսպանը:
Գրիգոր Հովհաննիսյանը նաև ասել է, որ ԱՄՆ նախագահի նախորդ աշխատակազմի հետ բարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպելու առումով մի քանի տարի անընդմեջ դադար էր նկատվել, բացառությամբ գագաթնաժողովների ժամանակ կանոնավոր հանդիպումների:
«Այժմ մենք, դիվանագետներս, պետք է կազմակերպենք այս հանդիպումը, հատկապես հիմա, երբ Հայաստանը անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի»,-ընդգծել է դեսպան Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը