Չինաստանն Ավստրալիային մեղադրել է լրտեսության մեջ
Չինաստանն Ավստրալիայի իշխանություններին մեղադրել է ՉԺՀ-ի տարածքում լրտեսությամբ զբաղվելու, ինչպես նաև Ավստրալիայում Չինաստանի քաղաքացիներին հետևելու մեջ,- այս մասին գրում է Rossia today-ը՝ հղում անելով Global Times-ին։
«Գլոբալ անտեսանելի պայքարում Ավստրալիան երբեք զոհի դերում հանդես չի եկել։ Ընդհակառակը, նրանք գիտակցաբար հետախուզական աշխատանքներ են տարել Չինաստանում, այդ թվում Չինաստանին անհիմն մեղադրելով իրենց լրտեսելու մեջ։ Տրամաբանությունն այստեղ պարզապես ծիծաղելի է»,- աղբյուրը մեջբերել է երկրի ազգային անվտանգության գործակալներից մեկին։
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ը քննադատել էր ավստրալիական հեռուստատեսությանը, այն պնդման համար, թե Չինաստանն Ավստրալիայում «ներթափանցում է իրականացնում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան