Այնպիսի տպավորություն է, որ բոլորը մեղավոր են ՀՀ-ում եղած բացասական վիճակի համար, բացի իշխանություններից. Մարուքյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություն»-ը քննարկելիս «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հարցով դիմեց հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանին. «Ասում եք, որ բացասական զարգացումներ են եղել ԵԱՏՄ-ում, ԵՄ-ում, ՌԴ-ի նկատմամբ սանկցիաներ են կիրառվել, հակասանկցիաներ, ներկայացում եք, թե ինչ ազեդցություն են դրանք ունեցել մեր տնտեսության վրա: Այնպիսի տպավորություն է, որ բոլորը մեղավոր են Հայաստանում այսօրվա եղած բացասական վիճակի համար, բացի իշխանություններից, բացի ձեզանից»:
Նաև նշեց, որ հաղորդած հավելյալ իմպուլսի արդյունքում տնտեսությունը 0,2 տոկոսով է աճել:
«Հիմա եկել եք բյուջեի կատարման զեկույցն եք ներկայացում: Կա՞ ինչ-որ հաջողության պատմություն, մի բան ասեք, որ ասենք՝ կարողացել եք փոխել: Այս կառավարությունը ստանձնել է նախորդ կառավարության ընդունած բյուջեն: Մեծ հաշվով, մեզ համար տարբերություն չկա, իշխանությունը նույնն է, չի փոխվել, ինչ- որ բան փոխե՞լ եք դրանից հետո, թե՞ ինչպես ընդունված է եղել, դուք կատարել եք»,- հարցրեց պատգամավորը:
Վարդան Արամյանն ասաց, որ իրենք ուղղակի փաստն են արձանագրում արտաքին զարգացումների մասով, որևէ մեկի վրա մեղքը չեն գցում. «Պետք է իրատես լինել, հնարավոր չէ աշխարհում դիտվի հումքային ապրանքների գների 3 անգամ անկում և քո արդյունաբերության մեջ կշիռ ունենա հանքահումքային ապրանքների արտադրությունը, արտահանման մեջ կշիռ ունենա շուրջ 40 տոկոս, և դա քեզ վրա չազդի: Հնարավոր չէ, որ քեզ մոտ 3 տարվա ընթացքում 40 տոկոսի շրջանում տրանսֆերտների անկում լինի, և դա քո վրա չազդի: Հիմա մենք խոսում ենք, թե որն էր այդ զարգացումներին ճիշտ արձագանքը: Կարծում եմ՝ ճիշտ արձագանքն այն է, որ դու ունենայիր հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականություն: Դա ենք մենք իրականացրել»:
Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Այն ժամանակահատվածում, որ ձեր կառավարությունը ստանձնել է, վատ ժամանակահատված է: Հետևաբար, պետք է անպայման իշխանափոխություն լիներ, որպեսզի այս իրավիճակից դուրս գայինք»:
Հարակից հրապարակումներ`
- Արդարացված է՝ բացասական շոկերի պայմաններում թույլ տալ, որ ծախսերը ֆինանսավորվեն պակասուրդի հաշվին. Արամյան
- Երեք տարում ՌԴ-ից ՀՀ ներհոսող տրանսֆերտները նվազել են շուրջ 38,4 տոկոսով. նախարար
- Երկու ճյուղ բացասաբար է նպաստել տնտեսական աճին. Վարդան Արամյան
- Հարկային եկամուտների տեսակարար կշիռն ավելացել է. Ատոմ Ջանջուղազյան
- Վաչե Գաբրիելյանը դրական է գնահատում Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը
- 2016թ-ի տնտեսական աճին հիմնականում նպաստել է արտահանումը. Արթուր Ջավադյան
- Եթե 2015-ի տնտեսական շոկը չլիներ, ԵԱՏՄ-ից հաշվարկած օգուտները կյանքի կկոչվեին. Արամյան
- Ընթացիկ ծախսերի մասով պետք է կամաց-կամաց գոտիները ձգենք. Վարդան Արամյան
- Մենք շարունակելու ենք պարտք վերցնել. Վարդան Արամյան
- Հայաստանի պետական պարտքը 2016 թվականին կազմել է 5.9 միլիարդ դոլար. Վարդան Արամյան
- ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2016 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր