Նալբանդյան-Մամեդյարով առաջիկա հանդիպումից մեծ սպասումներ չարժե ունենալ. Արման Նավասարդյան
Երկուամյա երեխայի մահը բացառապես ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքն է: Ադրբեջանն օգտագործում է «կենդանի վահան» տրյուկը, որն ընդունված էր նաև գերմանացիների կողմից՝ խորհրդային ժողովուրդներին մահվան մղելու պրակտիկայում. Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Վայնասունը, որ բարձրացրել են ադրբեջանցիները, պետք է պատասխան ունենա: Մենք պետք է հակադարձենք՝ նույնատիպ օրինակներ ներկայացնելով և հիշեցնենք, որ արցախյան պատերազմի օրերին էլ նրանք 12-ամյա հայ երեխայի սպանեցին, տարիներ առաջ էլ գլխատեցին քնած հայ սպային»,- ասաց բանախոսը:
Արման Նավասարդյանի խոսքով, ուժերի հարաբերակցությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմական գործողությունների չի պատրաստվում:
«Պատահականությունն, իհարկե, չի բացառվում, և պատից կախված զենքը մի օր կարող է կրակել: Պատճառն այն է, որ Ադրբեջանը չի գնում բանակցությունների, և Նալբանդյան-Մամեդյարով առաջիկա հանդիպումից մեծ սպասումներ չարժե ունենալ»,- ընդգծեց արտակարգ և լիազոր դեսպանը:
Անդրադառնալով G20-ի գագաթաժողովին՝ Արման Նավասարդյանը նշեց՝ այն կարևորվում է հայտկապես Պուտին-Թրամփ հանդիպումով:
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղ բնակիչներին մարտական գործողությունների ներքաշելն արդեն միջազգային նորմերի կոպիտ խախտում է. Արծրուն Հովհաննիսյան
- Քաղաքագետ. Ադրբեջանն ամեն ինչ արեց՝ շատ աղմուկ ապահովելու համար
- Լևոն Մնացականյան. Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը
- Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է ներկայացրել Ադրբեջանի սադրանքի հետևանքները
- Սենոր Հասրաթյանն ափսոսանք է հայտնում
- Մինսկի խումբը հայտարարություն է տարածել սահմանային լարվածության վերաբերյալ