G20-ի ընթրիքին Մելանյա Թրամփը նստել է Պուտինի կողքը
Համբուրգում G20-ի երկրների առաջնորդի հանդիպումից հետո միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև նախագահների ու նրանց կանանց մասնակցությամբ ընթրիքը:
Լուսանկարիչները ֆիքսել են, ընթրիքի ժամանակ ԱՄՆ առաջին տիկինը նստել է Ռուսաստանի նախագահի կողքը, նրանք զրուցում են թարգմանչի օգնությամբ ու ջերմ ժպտում:
Դոնալդ Թրամփը Արգենտինայի առաջին տիկնոջ կողքն է նստել: Ֆրանսիայի առաջին տիկինը Չինաստանի նախագահի կողքին է: Չինաստանի նախագահի մյուս կողքում Գերմանիայի կենցլեր Անգելա Մերկելն է:
Աղբյուրը նշում է, որ գագաթնաժողովի առաջնային թեման Պուտին-Թրամփ երկարատև հանդիպումն էր, որի ժամանակ ՌԴ նախագահը հերքել է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու լուրերը:
Ընթրիքին հետևել է համերգը: Մշակութային միջոցառման ժամանակ Ֆրանսիայի ու ԱՄՆ նախագահները միմյանց կողք են նստել: Վերջում մեծ քսանյակի երկրներն ու նրանց կողակիցները լուսանկարվել են:
Հարակից հրապարակումներ`
- Համբուրգում անկարգություններ են
- Համբուրգում գրոհել են հյուրանոցի անվտանգության վրա, ուր հանգրվանել է Պուտինը
- Համբուրգի հազարավոր բնակիչներ բողոքում են ընդդեմ G20-ի
- Գերմանիան զգուշացրել է Անկարային. Վաշինգտոնում կատարվածը չի կարող կրկնվել Համբուրգում