Հասարակություն 09:00 24/07/2017 Հայաստան

25 տարի՝ ամենախոցելիների կողքին. ԿԽՄԿ-ն՝ մարդասիրության խորհրդանիշ

Հայաստանում, 90-ականներից ի վեր, գործունեություն են ծավալում մարդասիրական մի շարք կազմակերպություններ։ Դրանից մեկը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակն է, որի հումանիտար գործունեության մանրամասներն այսօր կներկայացնի Panorama.am-ը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարածաշրջանում ներկա է 1992 թվականից՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Երևանում և Բաքվում պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում առաքելության միջոցով այն հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ հակամարտող կողմերի միջև` առաջնային մարդասիրական հարցերի շուրջ։

Հայաստանում ԿԽՄԿ-ն աջակցում է Տավուշի մարզի սահմանամերձ բնակչությանը, անհայտ կորածների ընտանիքներին, ականներից տուժածներին և ազատազրկվածներին։ Խթանում է միջազգային մարդասիրական իրավունքի տարածումը և կիրառումը պետական մարմինների, կրթության ոլորտի և զինված ուժերի ներկայացուցիչների շրջանում։ Հայաստանում իր առաջնային գործընկեր Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համակարգում է հակամարտությունից տուժած անձանց աջակցությանն ուղղված ծրագրերը։


1. ԿԽՄԿ-ն պարզաբանում է անհայտ կորածների ճակատագիրը


1992 թվականից ի վեր՝ ԿԽՄԿ-ն զբաղվում է անհայտ կորածների և նրանց ընտանիքների հիմնահարցով։ Միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներով հակամարտության կողմերը պետք է անեն հնարավոր ամեն ինչ՝ անհայտ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելու համար։ Իր հանձնագրի շրջանակներում և գործելով որպես չեզոք միջնորդ՝ ԿԽՄԿ-ն կողմերին տրամադրում է փորձագիտական աջակցություն։ Կառույցը Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում սերտորեն համագործակցում է Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքների հետ։ 

Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը մի քանի բաղկացուցիչներից կազմված բարդ գործընթաց է։ Յուրաքանչյուր գրանցված անհայտ կորածի վերաբերյալ ԿԽՄԿ-ն հավաքագրել է մանրամասն տվյալներ նրանց ընտանիքներից և հետագա մշակման նպատակով դրանք հանձնել հանձնաժողովներին՝ ընդհանուրառմամբ ավելի քան 4500 տարբեր ծագում ունեցող անհայտ կորածների թարմացված ցուցակի տեսքով։

ԿԽՄԿ-ն 2014 թվականից սկսել է հավաքել կենսաբանական նմուշներ անհայտ կորածների արյունակիցներից՝ ներթշային քսուքի տեսքով։ Այդ նմուշների պատահական ընտրանքն ուղարկվում է անկախ լաբորատորիա՝ ԴՆԹ պրոֆիլավորման համար։ Հետագայում այդ տվյալները լրացուցիչ միջոց կծառայեն աճյունների հայտնաբերման և արտաշիրմման ժամանակ ինքնության հաստատման գործում։ Հայաստանում այս հարցի շուրջ մենք համագործակցում ենք Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի հետ։

2. ԿԽՄԿ-ն սատարում է անհայտ կորածների ընտանքիներին

Անհայտ կորածների ընտանիքներից շատերն իրենց առօրյա կյանքում բախվում են տնտեսական, սոցիալական, իրավական և այլ բնույթի խնդիրների։ Սակայն նրանց համար առաջնային է մնում հուզող հարցերի պատասխաններ գտնելը, ճանաչման համար պայքարելը, անհայտ կորած հարազատների մասին խոսելը՝ թույլ չտալով նրանց ամբողջությամբ անհայտանալ անորոշության և լռության մեջ։ 

2011 թվականից ԿԽՄԿ-ն նախաձեռնել և Հայկական Կարմիր խաչի ընկերության ու այլ տեղական գործընկերների միասնական ջանքերով իրականացնում է «Սատարում անհայտ կորածների ընտանիքներին» համապարփակ ծրագիրը։ Դրա շրջանակներում ընտանիքների համար պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ նույն ճակատագիրը կիսող այլ ընտանիքների հետ` շփվելու և տարբեր ոլորտների մասնագետների հետ իրենց խնդիրները քննարկելու նպատակով։ Այն մարդկանց համար, ովքեր չեն կարողացել այցելել խմբային հանդիպումների, կազմակերպվել են տնայցեր։ 

Տարբեր արարողակարգերի, հիշատակման միջոցառումների և հուշակոթողների միջոցով ԿԽՄԿ-ն փորձում է օգնել ընտանիքներին իմաստավորելու կորուստը և վերահաստատելու, որ ընտանիքը չի լքել իրենց սիրելիին, քանի դեռ վառ է պահում նրա հիշատակը։ Մարդասիրական կառույցն ընտանիքներին օգնել է կազմակերպել տարբեր հիշատակման և մշակութային բնույթի միջոցառումներ, որոնց ժամանակ նրանք կիսվում են իրենց անհայտ կորած հարազատների մասին հիշողություններով։ Այդ միջոցառումներից են՝ ծառատունկը տարբեր քաղաքներում, հուշերի մատյանը, անհայտ կորածների կանանց կողմից պատրաստված գոբելենների ցուցահանդեսը, Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր կատարած այցերը։



Անհայտ կորածների ընտանիքներին հոգեսոցիալական աջակցությանը զուգահեռ տրամադրվում է նաև տնտեսական աջակցություն։ 2011 թվականից ի վեր՝ Ֆուլեր Հայաստան տնաշինական կենտրոնի հետ համագործակցությամբ աջակցում ենք խոցելի ընտանիքներին բնակարանային պայմանները բարելավելու հարցում՝ շրջանառվող հիմնադրամի անտոկոս վարկերի միջոցով։ Անհայտ կորածների ընտանիքներին ԿԽՄԿ-ն տրամադրում է նաև վարկեր՝ փոքր գործունեություն ծավալելու համար, դրամաշնորհներ՝ ընտանիքի կարիքները հոգալու նպատակով, ինչպես նաև վերապատրաստում և խորհրդատվություն։ Այս առիթով ԿԽՄԿ-ն համագործակցում ենք Հայկական Կարմիր խաչի ընկերության, տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական կազմակերպությունների և համայնքների հետ։ 2012 թվականին տնտեսական աջակցության ծրագրի մեկնարկից ի վեր տարբեր տեսակի ծրագրերից օգտվել է 225 ընտանիք, որից 33-ը՝ 2016 թվականին։

Բացի այդ՝ ԿԽՄԿ-ն Հայաստանի տարբեր մարզերում ականների հետ կապված միջադեպերից տուժած մարդկանց օգնում է հաղթահարել իրենց տարատեսակ տնտեսական, իրավական, վարչական և հոգեբանական խնդիրները՝ համագործակցելով Հայկական Կարմիր խաչի ընկերության և տեղական գործընկերների հետ։ Ականներից տուժածներին և նրանց ընտանիքներին տրամադրում է վարկեր փոքր բիզնես սկսելու նպատակով։ Ոմանց տրամադրվում է դրամական օգնություն՝ ընտանեկան կարիքները հոգալու համար, ինչպես նաև կազմակերպում է դասընթացներ և տրամադրում խորհրդատվություն։
2016 թվականին Հայաստանի ականներից տուժածների 11 առավել խոցելի ընտանիքներ ստացել են դրամաշնորհներ՝ եկամտաբեր գործունեություն սկսելու կամ կանխիկ դրամական օգնություն՝ ընտանեկան կարիքները հոգալու համար։



3. ԿԽՄԿ-ն գործում է որպես չեզոք միջնորդ

Լինելով չեզոք և անկողմնակալ կազմակերպություն՝ ԿԽՄԿ-ն կարող է իր մարդասիրական աջակցությունն առաջարկել հակամարտության իրավիճակներում և դրա հետևանքով տուժած անձանց, այդ թվում՝ ռազմագերիներին և ներկալված քաղաքացիական անձանց։ Ելնելով Ժնևի կոնվենցիաներում ամրագրված իր հանձնագրից՝ ԿԽՄԿ-ն ունի զինված հակամարտության իրավիճակներում այդ մարդկանց այցելելու և աջակցելու բացառիկ իրավունք։ Միևնույն ժամանակ, այդ իրավունքը չի նախատեսում բանակցություններ հակամարտության որևէ կողմի ազատազրկվածներին ազատ արձակելու հարցի շուրջ և կարող է իրականացվել միմիայն ներգրավված կողմերի պահանջով։

Սկսած 1992թվականից ԿԽՄԿ-ն այցելում է Ղարաբաղյան հակամարտության հետևանքով ազատազրկված ռազմագերիներին և ներկալված քաղաքացիական անձանց՝ աջակցելով պահպանելու կապը ընտանիքների հետ և սատարելով նրանց տեղափոխմանը և հայրենադարձմանը ինչպես միջազգային սահմանի, այնպես էլ շփման գծի երկու կողմում։
ԿԽՄԿ-ն նաև ուսումնասիրում և հավաքում է Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) ենթադրյալ խախտումների մասին փաստերը, օրինակ՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կամ վիրավորների հետ կապված միջադեպերի, ինչպես նաև սեփական գույքին զգալի վնասներ պատճառելու առնչությամբ։ Նման հարցերին արձագանքելու նպատակով ԿԽՄԿ-ն կոնֆիդենցիալ երկխոսություն է վարում հակամարտության կողմերի հետ՝ հիշեցնելով ՄՄԻ իրենց կողմից ստանձնած պարտավորությունների մասին, մասնավորապես՝ ռազմական և քաղաքացիական օբյեկտների միջև տարբերակման և ռազմական անհրաժեշտությունից ելնելով համաչափ ուժի կիրառման վերաբերյալ։

4. ԿԽՄԿ-ն  խթանում է ՄՄԻ-ի դասավանդումն ու ազգային օրենսդրության մեջ կիրարկումը

Միջազգային մարդասիրական իրավունքի կիրարկումն ազգային օրենսդրության մեջ խթանելու համար ԿԽՄԿ-ն մշտական երկխոսություն է վարում Հայաստանի համապատասխան իշխանությունների հետ,առաջարկում ենք փորձագիտական և տեխնիկական աջակցությունն՝ ՄՄԻ ինտեգրման ամենաարդիական հարցերն օրակարգում պահելու նպատակով։
Օրինակ՝ 2016թվականին քրեական նոր օրենսգրքի մշակման հարցերով աշխատանքային խմբին ԿԽՄԿ-ն տրամադրել ենք տեղական փորձագետների հետ կատարված վերլուծություն և առաջարկություններ, որոնց հիման վրա նոր օրենքը կհամապատասխանեցվի ՄՄԻ դրույթներին և պահանջներին։

Որոշում կայացնողների և ռազմական ոլորտի պաշտոնյաների շրջանում ՄՄԻ վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով Կոմիտեն կազմակերպում է խորացված դասընթացներ և տեղեկատվական հանդիպումներ։

ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության տարեկան ծրագրի շրջանակներում կազմակերպվում ենտարբեր աշխատանքային հանդիպումներ և դասընթացներ։  Այսպես, երկու ռազմաուսումնական հաստատությունների տաս սպաներ և տասնհինգ հրահանգիչներ համապարփակ գիտելիքներ են ստացել ՄՄԻ դրույթների, ինչպես նաև ռազմական պլանավորման ու որոշումների կայացման գործընթացում դրանց ինտեգրման վերաբերյալ՝ եռօրյա դասընթացի շրջանակներում։
ԿԽՄԿ-ն նաև սատարում է ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությանը տարածաշրջանային և միջազգային մակարդակով անցկացվող դասընթացներին և փորձի փոխանակմանը։

5. ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկված անձանց

Ելնելով իր հանձնագրից և օգտվելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման կանոնադրությամբ սահմանված զինված ընդհարում չհամարվող իրավիճակներում մարդասիրական նախաձեռնությամբ հանդես գալու իր իրավունքից՝ ԿԽՄԿ-ն փորձում է բարելավել ազատազրկման մեջ գնվող անձանց հանդեպ վերաբերմունքը և ազատազրկման պայմանները։ Հայաստանում Կոմիտեն աջակցում է ընդհանուր ազատազրկման վայրերում գտնվող և ներպետական օրենսդրությամբ նախատեսված կարգով դատապարտված անձանց, ում ազատազրկումը կապված չէ Ղարաբաղյան հակամարտության հետ։ Սերտորեն համագործակցում է ՀՀ արդարադատության նախարարության, քրեակատարողական վարչության, քրեակատարողական հիմնարկների ղեկավարության և այլ առնչվող մարմինների հետ։

ԿԽՄԿ-ն հիմնականում այցելում և հետամուտ է լինում խոցելի խմբերին պատկանող ազատազրկված անձանց՝ ցմահ դատապարտվածների, ընտանիքի աջակցությունից և նրանց հետ կապ պահպանելու հնարավորությունից զրկված օտարերկրացիների, ինչպես նաև առանձնահատուկ առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալների։

2016 թվականին ԿԽՄԿ-ն կատարել է 21 այցելություն տարբեր ազատազրկման վայրեր։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում վերանորոգել և կահավորել ենք մարզասենյակ և ցմահ բանտարկյալներին ապահովել ենք ակնոցներով։ Այժմ իշխանությունների հետ քննարկվում է ընտանիքի հետ կապ հաստատելու նպատակով օտարերկրացի ազատազրկվածների համար տեսազանգեր կազմակերպելու հարցը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:33
Սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու են 8-9 օրերի ընթացքում. կառավարություն
«Արմենպրես»-ի հարցերին պատասխանել են կառավարությունից
Աղբյուր` Panorama.am
00:23
Հայաստանն ու Ադրբեջանը Արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆ
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների իններորդ հանդիպումը
Աղբյուր` Panorama.am
23:07
Եթերում է «Իմնեմնիմի»-ի փոդքասթի 100-րդ թողարկումը
Եթերում է «Իմնեմնիմի»-ի փոդքասթի 100-րդ թողարկումը, որը վարում են Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը և Նարեկ Սամսոնյանի...
Աղբյուր` Panorama.am
22:57
«Եդեմ» ռեստորանի աշխատակցուհին անզգուշաբար ընկել է գետը, մթության պատճառով նրա որոնումները դադարեցվել են
Մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային...
Աղբյուր` Panorama.am
22:04
Մեր անելիքներն կամաց-կամաց այն օրակարգն են տեղափոխվում, որին բոլորդ սպասում եք. Բագրատ Սրբազան
«Վաղը դարձյալ և վերստին որքան հնարավոր է ճանապարհների փակման գործընթացը և դասադուլների ընթացքը շարունակում ենք։ Իսկ մեր անելիքներն...
Աղբյուր` Panorama.am
21:47
Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ սահմանազատման հանձնաժողովի կողմից պաշտոնեական լիազորությունների վերազանցելու փաստի առթիվ ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
21:39
Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին
«Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի»,- Սուրբ Աննա եկեղեցու մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ ակնարկելով Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
21:31
Վրաստան այցելող ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ․ ՀՀ ԱԳՆ
Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու...
Աղբյուր` Panorama.am
21:21
«Սիսի» Ավինյանն անձեռնմխելի է․ «Թոշակառուների միություն» ՀԿ ղեկավար
«Թոշակառուների միություն» հասարակական կազմակերպության  հիմադիր Վռամ Սարգսյանն անարդարությունների դեմ պայքարում է վաղուց։...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ուկրաինական պատերազմի ֆոնին Վրացական իշխանությունների հավասարակշռությունը որոշ շրջանակների համար ընդունելի չէ. Ջոնի Մելիքյան
Թբիլիսիում շարունակվում են «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի դեմ մեկնարկած բողոքի ակցիաները։ Վերջին հանրահավաքին մասնակցեցին նաև...
Աղբյուր` Panorama.am
21:02
Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին
Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդը իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և նրա...
Աղբյուր` Panorama.am
20:57
«Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ
Աշոտ Գուլինյանը ծնունդով իջևանցի ոստիկան է, ով բիրտ ուժ է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Yerkir.am-ը նկատել է, որ վերջինիս կինը՝ Լիլիթ Խառատյանը...
Աղբյուր` Panorama.am
20:47
Փաշինյանը պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանությունը ժխտող կամ նսեմացնող ցանկացած հայտարարության համար․ Լեմկինի ինստիտուտ
Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արցախյան ցեղասպանության արդյունքում ստեղծված իրավիճակում՝ Լեմկինի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Ցանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ Սրբազան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են, որտեղ  ամփոփելու են օրը։ Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կարելի էր մարտաֆիլմ նկարահանել, այնպիսի ոստիկանական ներուժ էին բերել․ Նարինե Դիլբարյան
Այս շարժումն ունի լուրջ հիմքեր, որովհետև սկսած  2021թ-ի արտահերթ ընտրություններից մինչ այս պահը վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:05
Արգելապատնեշները հեռացվեցին, երթը շարունակվում է
«Միջոցառումը վերջացել  է , մարդիկ էնտեղ ֆուրշետ են անում։ Ասել են 20,00-ն, ուրեմն պետք է բացեն 20։00-ին։ Էսքան վախ կարելի՞ է»,-...
Աղբյուր` Panorama.am
19:34
Միջոցառման ավարտից հետո միայն կբացենք ճանապարհը․ Ոստիկան
Իրավիճակը Թումանյան փողոցում որոշակիորեն լարվեց, երբ ոստիկանները հրաժարվեցին բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջև։...
Աղբյուր` Panorama.am
19:27
Վատ բաներից չեմ ուզում խոսել, վախեցած են էլի․ Հրանտ Բագրատյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման  շանսերը բարձր եմ գնահատում։ Այս մասին Panorama.am-հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Ինքը պետք է այս քաղաքում հանգիստ չպտտվի, պետք է անընդհատ լսի, որ սուտ է խոսել, խաբել է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
«Արձանագրեցինք, որ ՀՀ-ը դժբախտաբար Կառավարություն ու ղեկավարություն չունի»,- այս մասին Ազատության հրապարակ չհասած՝ Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
19:07
Շատ վատ է երբ առավոտ արթնանումես և իմանում որ քո հայրենիքի մի մասը գոյություն չունի․ Կամո Ունանյան
«Այն,  ինչ հիմա կատարվում  մեր երկրում, անբացատրելի է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց սպորտային կարատեի աշխարհի և...
Աղբյուր` Panorama.am
18:53
Դիպուկահարներ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել այն ժամանակ,  հարակից տարածքներում...
Աղբյուր` Panorama.am
18:52
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Ոստիկանները պատ են կազմել փողոցի երկու կողմերից՝ քաղաքացիներին հրելով դեպի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Սա Հուդայի պատմությունն է, ուրիշ բան որ չեն արել, Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել. Բագրատ Սրբազան
«Այս հարցը այս մարդն այնքան է մսխել, ոչնչացրել, որ նույնիսկ հիմա այս հեռավարությունից մարդ չի հասկանում, թե ինչպես պետք է...
Աղբյուր` Panorama.am
18:30
Երբևէ հանդիպե՞լ եք Նիկոլ Փաշինյանին․ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին
Հյուսիսային պողոտայում Բագրատ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանը ստորև․ -Սրբազան, այս պատնեշներն ինչի՞ համար են։...
Աղբյուր` Panorama.am
18:16
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի արձագանքը
ԵՊՀ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից...
Աղբյուր` Panorama.am
18:08
Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է
Արցախի Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Բագրատ Սրբազան. Գործողությունները լինելու են կետային, թիրախային
«Անհնազանդության ակցիաները շարունակվելու են վաղը, մյուս օրը, որ օրը ոնց հարմար է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Սլովակիայում կրակել են երկրի վարչապետին, նրա վիճակը ծանր է
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է կառավարության նիստից հետո հրաձգության ժամանակ։ Այս մասին  հաղորդում է տեղական Pravda...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը. Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Պողպատե մանդատը վերածվել է ոստիկանի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է
«Այսքան ոստիկան, բերետավոր, ՆԳ զորքեր, ես եմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ տեսել։ Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
17:11 15/05/2024

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}