Աբխազիայի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունից տուժածների շրջանում հայեր չկան. ԱԳՆ
«Համաձայն Աբխազիայի հայ համայնքից ստացված տեղեկության՝ Աբխազիայի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունից տուժածների շրջանում հայեր չկան»,- հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ Աբխազիայի պաշտպանության նախարարության զինամթերքի պահեստում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 60 մարդ: ren.tv-ի հաղորդամբ, Աբխազիայի ՆԳՆ-ից հայտնել են, որ պայթյունի հետևանքով զոհվել է երկու զբոսաշրջիկ Պետերբուրգից: Նրանց մարմինները գտնվել են պայթյունի վայրից ոչ շատ հեռու:
«Գտնվել է երկու մարդու մարմին, ենթադրվում է՝ զբոսաշրջիկների, ովքեր մահացել են բեկորային վնասվածքից: Փնտրում ենք ևս մեկ մարդու»,- հայտնել են Աբխազիայի ՆԳՆ-ից:
Աղբյուրը նշում է, որ պետերբուրգցի զբոսաշրջիկները գնացել էին ձիով զբոսանքի: Նրանց հետ եղել է երրորդ զբոսաշրջիկը Պոդոլսկից: Կոտրվել է նրա ձեռքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը