Մշակույթ 11:43 09/08/2017 Հայաստան

«Սոսե 2017»․ Ճանապարհ դեպի Հոլիվուդ

Կինոյի սիրահարներն այսուհետ հնարավորություն կունեն անցկացնել իրենց հաճելի, ուրախ և հարմարավետ ժամանցը «Սոսե» միջազգային կինոփառատոնի միջոցառումների ընթացքում: «Սոսե 2017»-ի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը ցուցադրվելու են շուրջ 2 ամիս՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: 4-րդ տարին անընդմեջ անցկացվող կինոփառատոնի ստեղծման շարժառիթների, ձեռքբերումների, առաջիկա նորությունների և ծրագրերը ներկայացրել է   կինոփառատոնի հիմնադիր, տնօրեն Սիմոն Սահակյանը:

Հարց- Ի՞նչը դարձավ շարժառիթ՝ հիմնելու Հայաստանում նոր կինոփառատոն:
Պատասխան- Կարելի է ասել միակ շարժառիթը Հայաստանի և տարածաշրջանի կինոարտադրության զարգացումն է։
Չնայած մեր երկրում կատարված աշխատանքներին՝  միևնույն է ոլորտը դոփում էր տեղում. այն, ինչ գոյություն ուներ 2000 թվականին, չի փոխվել 2005,  2010 և նույնիսկ 2015 թվականներին. կինոինդուստրիան զարգացման  նույն շեմին էր, ինչ 15 տարի առաջ։ Համաձայնե՛ ք, որ այս հանգամանքը բավականին լուրջ դրդապատճառ է հանդիսացել հիմնելու կինոփառատոն և փորձելու իրականացնել կինոարտադրության զարգացման մեր տեսլականը ՝ հստակ քայլեր ձեռնարկելով։

Հարց- Իսկ ո՞րն է Ձեր նշված տեսլականը, ֆիլմարտադրության և ընդհանրապես կինոյի նկատմամբ ի՞նչ հիմնական մոտեցումներ ունեք: Սոսեն, որպես միջազգային մակարդակում նոր զարգացող կինոփառատոն, համագործակցության ինչպիսի՞ հեռանկարներ կարող  է ունենալ արտերկրիի հեղինակավոր կինոփառատոնների հետ:
Պատասխան- Առաջին հերթին մենք կարևորում ենք շփումը, հանդիպումները, համագործակցությունները միջազգային կինոկառույցների հետ, որոնք  համոզված եմ, կնպաստեն ֆիլմարտադրության զարգացմանը։
Այս տարի մենք արդեն գրանցել ենք շատ կարևոր ձեռքբերում։  Սոսե միջազգային կինոփառատոնը Հոլիվուդյան iPitch.tv պլատֆորմի հետ կնքել է պայմանագիր՝ սահմանելով մրցանակ. 2017 թվականի բոլոր մրցանակակիրները կունենան հնարավորությունն շուրջ մեկ տարի անվճար օգտվելու iPitch.tv պլատֆորմի ծառայություններից։ Իսկ դա նշանակում է, որ նրանք կարող են իրենց գաղափարներն ու  նախագծերը ներկայացնել հոլիվուդյան առաջատար պրոդյուսերներին և այնպիսի կինոկազմակերպություններին,  ինչպիսիք  են Warner Brothers, New Line Cinema, Echo Lake Entertainment, Sony Pictures Entertainment Television, Discovery Network և այլն։
Առաջիկայում պլանավորվում է ևս մեկ համագործակցության ամրապնդում, որը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի ֆիլմարտադրողներին համատեղ ֆիլմեր ստեղծել արևմտյան ֆիլմարտադրողների հետ։ Մանրամասները կներկայացնենք բանակցությունների ավարտի և ծրագրի մեկնարկից հետո:
Տեղեկացնեմ նաև, որ այս պահին աշխատում ենք մեկ այլ կարևոր նախագծի շուրջ, որը կրկին լուրջ ձեռքբերում կլինի տարածաշրջանի ֆիլմարտադրողների համար. նրանք  հնարավորություն կունենա ներկայացնելու իրենց ֆիլմեր բազմաթիվ միջազգային կինոփառատոններում, ինչն էլ իր հերթին նոր համագործակցությունների հիմք կհանդիսանա:

Հարց- Ի՞նչ սկզբունքներով եք ընտրում ժյուրիի կազմը և մրցութային ծրագրերի ֆիլմերը:
Պատասխան- Փառատոնը հիմնելիս մեր առաջին քննարկումներից մեկը վերաբերել է ժյուրիի կազմի ընտրությանը: Որոշեցինք ունենալ միջազգային ժյուրի, որը տեղյակ կլինի միջազգային ֆիլմարտադրության տենդենցներին։ Այսպիսով ամեն տարի մենք ժյուրիի կազմում ներգրավում ենք արտերկրի կինոոլորտի մասնագետներին՝ պրոդյուսերներ, ռեժիսորներ, կինոքնադատներ, սցենարիստներ և այլք։
Նշեմ, որ նախըտրական հանձնախմբի անդամները նույնպես արտերկրից են։ Լինելով համեմատաբար երիտասարդ կինոգործիչներ՝ բավականին քաջատեղյակ են այսօրվա համաշխարհային կինոյի անցուդարձին, և հենց նրանց շնորհիվ է ձևավորվում փառատոնի մրցութային ծրագրերում մասնակցող ֆիլմերի ցանկը։

Հարց- Այս  տարի  ֆիլմի ներկայացման հայտերը  նվազել են, ինչո՞վ եք դա պայմանավորում, և ըստ դրա  ձևաչափային  ի՞նչ  փոփոխություններ են սպասում:
Պատասխան- Այո, ներկայացված հայտերի քանակը նվազել է նախորդ տարիների համեմատ: Միգուցե զարմանալի թվա,  բայց դա մենք ձեռքբերում ենք համարում, քանի որ քանակական փոփոխության հետևանքով ֆիլմերի որակն էապես բարձրացել է։ Պատճառները երկուսն են՝  խստացրել ենք կանոնակարգը և հայտ ներկայացնելու համար վճար սահմանել։ Արդյունքում ունեցանք  300-ից ավել ֆիլմի հայտ, որից 132-ը անցան փառատոնի մրցութային ծրագրեր:
Ներկայացված ֆիլմերի մի մասը մասնակցել և մրցանակներ է ստացել  միջազգային առաջատար կինոփառատոններում, իսկ մյուսները, համոզված եմ, դեռ կհասցնեն մասնակցել տարբեր կինոփառատոններում, և մենք  դեռ հնարավորություն կունենանք  լսելու նրանց նվաճումների մասին։
Սիրով տեղեկացնեմ, որ այս տարի մենք կունենանք որոշ ֆիլմերի միջազգային պրեմիերաներ։

Հարց- Որտե՞ղ են  անկացվելու  կինոդիտումները   և   կինոմանները, հայ կինոսերները ինչպե՞ս կարող են  մասնակցություն ունենալ   կինոփառատոնի կինոդիտումներին:
Պատասխան- Այս պահին չեմ ուզում բացել փակագծերը։ Կինոդիտումների ժամանակացույցը կներկայացնենք շուտով կայանալիք ասուլիսի ժամանակ: Այդ օրը կհայտարարենք նաև ժյուրիի անդամների անունները։
Կինոդիտումների օրակարգը հասանելի կլինի նաև մեր կայքում և սոցիալական ցանցերի մեր պաշտոնական էջերում։  Այնպես որ հետևե՛ ք մեր նորություններին և եկե՛ ք միասին  դիտելու որակյալ ֆիլմեր և անցկացնելու հաճելի ժամանց:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}