Այսօր Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն
Օգոստոսի 14-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:
ԱԻՆ պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ հանրապետության տարածքում օգոստոսի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-22 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ին էապես չի փոխվի, 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ը՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան