Կոչ են անում սառեցնել Էրդողանի ընտանիքի արտերկրյա ակտիվները
Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով փոխխոսնակն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել և սառեցնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարազատների արտասահմանյան ակտիվները:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նշյալ հայտարարությունը փոխխոսնակն արել է գերմանական ռադիոյի եթերով ունեցած ելույթի ժամանակ:
Խոսելով Եվրամիության և Թուրքիայի միջև լարված հարաբերությունների մասին՝ նա մասնավորապես ասել է. «Եթե եվրոպացիները հանգստի նպատակով չմեկնեն Թուրքիա, ապա այդ երկրում եկամուտների հետ կապված լուրջ խնդիրներ կառաջանան»:
Նա նշել է նաև, որ Թուրքիան այժմ թիկունք է դարձրել արևմուտքին և հնարավոր է, որ դուրս գա հյուսիսատլանտնյան դաշինքից՝ ՆԱՏՕ-ից: Ըստ նրա՝ այն արժեքները, որոնք ներկայացնում է ՆԱՏՕ-ն, դրանք Թուրքիայում այժմ ոտնահարվում են:
Եվ այն, որ հիմա ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները լարված են, դրա պատասխանատուն ոչ թե ԵՄ-ն է, այլ հենց Էրդողանը: Գերմանացի քաղաքական գործիչն առաջարկել է ընդլայնել կապերը Գերմանիայում թուրքերի կողմից ստեղծված այն կազմակերպությունների հետ, որոնք դեմ են Էրդողանին:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է Թուրքիայում հակաէրդողանական մեծամասնությանն աջակցելու մասին
- Գերմանիայի ԱԳ նախարար. «Էրդողանի հայտարարությունից հետո կինս սպառնալիքներ է ստանում»
- Էրդողանը կոչ է արել Գերմանիայում ապրող թուրքերին քվեարկել Մերկելի դեմ
- Գերմանացի պատգամավորն անվտանգության երաշխիքներ է ուզում Թուրքիա մեկնելու համար
- Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան