Մշակույթ 12:12 26/08/2017 Հայաստան

Երբ լսեցի քանոնի ձայնը՝ մոռացա, թե ինչի համար էի եկել. Անժելա Աթաբեկյան

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Հայաստանում համահայկական նոր փառատոն է անցկացվելու, որի նպատակն է պահպանել և սերունդներին փոխանցել հայկական մշակութային ժառանգությունը, համախմբել  Հայաստանում և Սփյուռքում ստեղծագործող երաժիշտներին:

«Նաիրի» անունը կրողը համահայկական երաժշտական փառատոնի մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերին 20-ին, իսկ մինչ այդ՝ սեպտեմբերի 16-ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրում կբացվի երաժշտական այգին, որտեղ կտեղադրվեն հայ երաժշտությունը, նվագարանները, երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ պատկերաքանդակներով արձաններ, կկառուցվի հայ երաժշտության պատմությունը ներկայացնող թանգարան:

Նշենք, որ «Նաիրի» համահայական փառատոնի առաջին մրցանակակիրներն են Վլադիլեն Բալյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջիվան Գասպարյանը, Բարսեղ Թումանյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Գագիկ Հախվերդյանը, Անժելա Աթաբեկյանը, Մեդեա Աբրահամյանը, Ալեքսանդր Զաքարյանը, Սվետլաննա Նավասարդյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ, քանոնահարուհի, երաժշտագետ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անժելա Աթաբեկյանի խոսքերով՝ այս մրցանակը պարտավորեցնող է ու ոգեշնչող: «Անկախությունից հետո , ազգային երաժշտությունը հետին պլան էր մղվել և ոգեշնչող է, որ այսօր նման փառատոններ են անցկացվում և գնահատում վաստակաշատ երաժիշտներին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է քանոնահարուհին:

Անժելա Աթաբեկյանը ցավով է նշում, որ այսօր ամենուր ցածրորակ երաժշտություն է հնչում, և նման փառատոնները ևս ռաբիսի ու ցածրորակ երաժշտության դեմ պայքարելու միջոց են. «Տարբեր առիթներով ասել եմ, որ մանկավարժները պետք է լուրջ գործով զբաղվեն, մենք կոչված ենք դաստիարակելու, այլ ոչ թե շոուներով  զբաղվելու: Պետք է ի վերջո հասկանանք, թե որն է արվեստը, որն է արժեքը:  Վստահ եմ, որ «Նաիրի» փառատոնի հիմնական մրցանակակիրները կլինեն պրոֆեսիոնալ խմբեր և կատարողներ, այլ ոչ թե «աստղիկները»»:

Քանոնի թագուհին հիշում է իր անցած կյանքի ուղին, առաջին քայլերն ու Հայաստանի հեռուստառադիոյի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում աշխատած երանելի տարիները:

Պատմում է, թե ինչպես քանոնի ձայնը փոխեց իր ամբողջ կյանքը: Երբ Արցախից գալիս է Երևան, որպեսզի  ընդունվի Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, միջանցքում լսում է քանոնի ձայնը, մտնում այդ սենյակը, որտեղ նվագում էին գործիքն ու կլանված լսում: «Երբ լսեցի քանոնի ձայնը՝ մոռացա, թե ինչի համար էի եկել: Անմիջապես որոշեցի սովորել քանոնի բաժնում: Ավարտելուց հետո Արամ Մերանգուլյանի հրավերով աշխատանքի անցա նրա ղեկավարած անսամբլում: Ակամայից դարձա քանոնահարուհի: Մերանգուլյանի անսամբլում աշխատելու տարիները համարում եմ իմ կյանքի լավագույն տարիները»:

Անժելա Աթաբեկյանը խոստովանում է, որ երբեմն մտածել է՝  կարող էր այլ մասնագիտությամբ զբաղվել, օրինակ, կարող էր վիրաբույժ դառնալ, բայց երկար տարիներ աշխատելուց հետո հասկացել է, որ դա  էր իր կյանքը, քանոնահար լինելն էր իր կոչումը. «Աշխարհի տարբեր երկրներում համերգների ժամանակ մտածում էի, որ ինչ մասնագետ էլ լինեի, միևնույն  է այսքան շրջագայելու հնարավորություն չէի ունենա: Այո, քանոնն իմ կյանքն է, իմ կոչումն է»:

Արևելյան գործիք համարվող քանոնը հիմնականում նվագում էին տղամարդիկ, սակայն Անժելա Աթաբեկյանն գործիքի նկատմամբ վերաբերմունքը փոխեց:

Քանոնահարուհին խոստովանում է, որ երբ հեռուստատեսությամբ ցուցադրել են  իր ելույթները, որոշ ժամանակ անց նկատել է, թե ինչպես են ծնողները քանոնը ձեռքներին իրենց երեխաներին տանում երաժշտական դպրոցներ: «Ես ուրախացա, որ կարճ ժամանակում կարողացա սեր արթնացնել քանոնի նկատմամբ և ընդունվողներն էլ աղջիկներն էին»,- ասում է արվեստագետը:

Այսպիսով, Անժելա Աթաբեկյանն իր ուսուցչի՝ Խաչատուր Ավետիսյանի հետ դարձել է  հայկական քանոնի դասական կատարողական դպրոցի հիմնադիրը, և նրա շնորհիվ քանոնը, որով հիմնականում նվագում էին տղամարդիկ, դարձավ կին-երաժիշտ կատարողների մենաշնորհ:

Մեծատաղանդ արվեստագետը մեծ ներդրում ունի գործիքի կատարողական արտահայտչամիջոցների ընդլայնման, նվագացանկի հարստացման, քանոնի տարածման և միջազգային ասպարեզում ճանաչման գործում: Նրա նվագացանկը ընդգրկում է  ոչ միայն հայկական ժողովրդական, այլև հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները: Կազմել և խմբագրել է երկու ժողովրդական, մեթոդաբանական ձեռնարկներ և այլն:



Իր երկարամյա մանկավարժական գործունեության ընթացքում Անժելա Աթաբեկյանը կրթել ու դաստիարակել է երաժիշտ-կատարողների մի քանի սերունդ: Նրա ուսանողներից շատերն այսօր հայտնի քանոնահարուհիներ են, միջազգային մրցույթների դափնեկիրներ:

1972թ. հիմնել է «Աթաբեկյան քույրեր» վոկալ-գործիքային անսամբլը: Արժանացել է մի շարք մրցանակների տարբեր մրցույթների և փառատոների ժամանակ` առաջին հանրապետական ոսկե մեդալ (1957թ.), համամիութենական 1-ին կարգի դիպլոմ (1957թ.), էստրադայի արտիստների համամիութենական մրցույթի դափնեկիր (1958թ.) և այլն:

Համերգային շրջագայություններով հանդես է եկել աշխարհի շատ երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Արգենտինա, Ավստրալիա, Եգիպտոս, Սիրիա, Հունաստան և այլուր:Քանոնահարի անվան հետ է կապված Արցախում քանոնի մուտքն ու լայն տարածումը:

Անժելա Աթաբեկյանն իր կատարումներով հարստացրել է Հանրային ռադիոյի ձայնադարանը, նվագել է վրացական «Մամլյոկի», հայկական «Տժվժիկ», «Սայաթ-Նովա» և այլ ֆիլմերում:

Նա երկու տասնյակից ավելի ղեկավարել է Մշակույթի նախարարության մեթոդ-կաբինետի ազգային նվագարանների բաժինը, որպես մեթոդիստ և խորհրդատու կազմակերպել է մրցույթ-փառատոններ, վերապատրաստման դասընթացներ: Այսօր էլ ղեկավարում է  «Խարիտոնի» հայ-հունական վոկալ-գործիքային անսամբլը, որտեղ աշխատում են նաև թոռները:

Անժելա Աթաբեկյանի խոսքերով՝ անկախությունից հետո շատ բան փոխվեց, անսամբլներ փակվեցին, ժողգործիքների, այդ թվում՝ քանոնի նկատմամբ հետաքրքրությունը նվազեց, սակայն նվիրյալ անհատների շնորհիվ ժողգործիքների հանդեպ սերն աստիճանաբար վերականգնվում է: «Անկախությունից հետո ես վատ վիճակում էի, քանոնահարների բանակը նոսրացավ, բայց վերջին տարիներին այն համալրում են երիտասարդ փայլուն կատարողներ: Առանձին անհատների շնորհիվ այսօր կարող ենք ասել, որ երեխաները սիրում են քանոնը»,- նշում է Անժելա Աթաբեկյանը:

Քանոնահարուհին հպարտ է, որ իր անցած տարիների ընթացքում կարողացել է սերունդներ դաստիարակել, ստեղծել քանոնահարների մեծ բանակ։ Նույնիկս չի հիշում, թե որքան ուսանողներ է ունեցել և ունի, որոնք ոչ միայն հայրենիքում, այլև աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում են ազգային նվագարանները:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}