Քաղաքական 10:00 30/08/2017 Աշխարհում

Ադրբեջանը ճնշել է Բուլղարիային՝ ահաբեկիչներին զենքի առաքումները բացահայտած լրագրողին աշխատանքից ազատելու համար. Սասունյան

Անցյալ ամիս ես գրել էի բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի բացահայտումների մասին՝ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին երեք տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զենքեր և զինամթերք առաքելով ահաբեկչական խմբավորումներին Սիրիայում և բազմաթիվ այլ երկրներում:

Օգոստոսի 24-ին Դիլյանան իր թվիթերյան էջում գրել է. «Ինձ պարզապես ազատեցին աշխատանքից՝ Սիրիայում ահաբեկիչներին դիվանագիտական թռիչքներով զենքի մատակարարումների մասին ճշմարտությունը ասելու համար»:

Դիլյանան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նա աշխատանքից հեռացվել է Բուլղարիայի կառավարության վրա Ադրբեջանի ճնշումների պատճառով, քանի որ պատրաստվում էր մեկնել Սիրիա, շարունակելու իր հետաքննությունը:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Դիլյանան ասել է, որ իրեն աշխատանքից ազատելուց առաջ, նրան զանգահարել են Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալությունից և հարցրել իր բացահայտումների աղբյուրների մասին: Նա պատասխանել է, որ իր աղբյուրը եղել է  Ադրբեջանի դեսպանատան կայքը, որը կոտրել էին, սակայն այլ մանրամասներ չի ներկայացնի: Երկու ժամ անց, նա հեռախոսազանգ է ստացել «Տրուդ» օրաթերթից, որով հայտնել են նրան աշխատանքից հեռացնելու մասին:

Դիլյանան հոդվածը հրապարակելուց հետո բացահայտել է, որ ադրբեջանական դեսպանատունը հորդորել է Բուլղարիայի կառավարությանը հետաքննել նրան. որպես  հետևանք, նա հեռացվել է աշխատանքից:

Սակայն, խիզախ բուլղարացի լրագրողը հրաժարվում է լռել... Նա «Արմենպրես»-ին հայտնել է, որ ոչ ոք չի կարող իրեն կանգնեցնել իր հետաքննությունը շարունակելուց. «Նրանք չկարողացան ինձ կանգնեցնել երկու ամիս առաջ. նրանք չկարողացան ինձ կանգնեցնել երեկ բարձրաձայնելուց: Ես հենց նոր գրեցի սոցիալական լրատվամիջոցներում: Նրանք չեն կարող ստիպել անկախ լրագրողին լռել: Ես պարտավոր չեմ որևէ մեկին: Ես պարտավոր եմ մարդկանց ասել ճշմարտությունը, սա է իմ գործը»:

Դիլյանան շեշտել է, որ Բուլղարիան լավ տեղեկացված էր այդ ապօրինի զենքի առաքումների մասին, քանի որ նրա ձեռքի տակ էին այն բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում էին, որ Բուլղարիայի կառավարությունը, մի քանի եվրոպական երկրներ, Միացյալ Նահանգները և շատ ուրիշներ իրենց հավանությունն են տվել այդ գաղտնի և անօրինական գործողություններին...

Բուլղարացի լրագրողը կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն սկսել Ադրբեջանի, Բուլղարիայի, Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների դեմ: Բացի դրանից, Դիլյանան աջակցության խնդրանքով դիմել է անկախ լրագրողներին և լայն հասարակությանը: Նա ընդգծել է. «Ես առաջին և վերջին լրագրող չեմ, որին ազատում են աշխատանքից: Ես մեծ ակնկալիքներ չունեմ խոշոր լրատվամիջոցներից, քանի որ նրանք ունեն իրենց  քաղաքական օրակարգը, նպատակները և քաղաքականությունը: Այն, ինչ ակնկալում եմ՝ կարողանալ տարածել այս տեղեկատվությունը ամբողջ աշխարհում ոչ խոշոր լրատվամիջոցների միջոցով»:

Դիլյանան նաև բացահայտել է, որ Ադրբեջանը վճարել է բուլղարացի լրագրողներին՝ Բաքվի համար նպաստավոր հոդվածներ հրապարակելու համար. «Ես կարող եմ ձեզ մի փաստ տրամադրել, որը ձեռք է բերվել Ադրբեջանի դեսպանատան վրա կիբերհարձակումից հետո գաղտնազերծված փաստաթղթերից: Ադրբեջանի դեսպանատունը գումարներ է վճարել լրագրողներին Ադրբեջանի օգտին կամ Ադրբեջանի հրահանգով հրապարակված հոդվածների համար»:

Դիլյանան պնդում է, որ ինքը վճռական է տրամադրված շարունակելու իր աշխատանքը. «Ես պատրաստվում եմ ստեղծել իմ սեփական առցանց լրատվամիջոցը, քանի որ հիմա Բուլղարիայում ոչ ոք չի համաձայնի հրապարակել իմ հետաքննությունները: Բուլղարական լրատվամիջոցները ինձ աշխատանք չեն առաջարկի: Ուստի, ես մտածում եմ իմ սեփական լրատվամիջոցը ստեղծելու մասին. սա է լուծումը»:

Դիլյանայի բացահայտումները հաստատել է Թերի Մեյսանը՝ sott.net կայքում տեղադրված մի հոդվածում՝ նշելով, որ Sycamore գործողությունը ընդգրկում է առնվազն 17 պետություն և ներկայացնում է տասնյակ հազարավոր տոննա զենքեր. «Վերջին յոթ տարիների ընթացքում մի քանի միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն է ապօրինի ուղարկվել Սիրիա.... Բազմաթիվ փաստաթղթեր վկայում են այն մասին, որ տեղափոխումը կազմակերպված էր գեներալ Դեվիդ Պետրեուսի կողմից, առաջին հերթին բացահայտ, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) միջոցով, որի տնօրենն էր նա, ապա մասնավոր կերպով, KKR ֆինանսական ընկերության միջոցով, որոշ բարձրաստիճան պետական ծառայողների օգնությամբ.... Այժմ նոր տարրերը ցույց են տալիս Ադրբեջանի գաղտնիքը պատերազմի զարգացման ընթացքում [Սիրայում].... Չնայած Սիրիա հիմնական սպառազինություններ արտահանողներից մեկը Բուլղարիան էր, սակայն նա օգնություն էր ստանում Ադրբեջանից»:

Մեյսանն իր հոդվածում մեջբերում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին թարգմանիչ և Ազգային անվտանգության բացահայտողների համախմբման հիմնադիր Սիբել Էդմոնդսին, բացահայտելով, որ «Ադրբեջանը, նախագահ Հեյդար Ալիևի իշխանության օրոք, 1997-2001 թվականներին, Բաքվում հյուրընկալել է Այման ալ-Զավահիրին՝ Ալ-Քաիդայի թիվ 2 անդամին: Դա կատարվել է ԿՀՎ-ի խնդրանքով: Չնայած նա պաշտոնապես փնտրվում էր ՀԴԲ-ի կողմից, սակայն այդ անձնավորությունը, որը հետագայում  միջազգային ջիհադիստական ցանցում թիվ 2-ն էր, ՆԱՏՕ-ի ինքնաթիռներով կանոնավոր կերպով ճամփորդում էր դեպի Աֆղանստան, Ալբանիա, Եգիպտոս և Թուրքիա: Նա հաճախ էր հյուրընկալում Սաուդյան Արաբիայի արքայազն Բանդար բեն Սուլթանին»:

Ամերիկահայ համայնքը պետք է հրավիրի ճանաչված բուլղարացի լրագրող Դիլյանային Միացյալ Նահանգներ՝ դասախոսությունների և մամուլի ասուլիսների միջոցով հրապարակային դարձնելու իր սենսացիոն բացահայտումները՝ Ադրբեջանի կողմից  ահաբեկիչներին ապօրինի զենք առաքելու մասին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:08
Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
ՔԿ. «Ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է»
Աղբյուր` Panorama.am
14:07
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. Աննա Վարդապետյան
«Հոկտեմբերի 27-ի մասով նախաքննական մարմին է փոխվել, այս պահի դրությամբվ որևէ բան չկա ասելու»,-ԱԺ Պետակա-իրավական հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
13:47
Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը
«Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանատան...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի խաթարմանը. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում և  տարվող ադրբեջանական քաղաքականությունը, ակնհայտ է՝ ուղղված է Հայաստանի  անվտանգության համակարգի...
Աղբյուր` Panorama.am
13:33
Նարեկ Սամսոնյան. «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին
«Բոլոր «արտուշգաբրիելյաններն» ամբողջությամբ կրելու են նույն չափ պատասխանատվություն, որքան ադրբեջանաթուրքական ռեժիմի հայաստանյան կառավարիչները»։
Աղբյուր` Panorama.am
13:32
Ապօրինի գույքի գործերով անցնո՞ւմ են օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Արծվիկ Մինասյանը՝ Գլխավոր դատախազին
«Թեև դուք նշում եք, որ ապաքաղաքական եք և զերծ եք մնում քաղաքական  շեշտադրումներից, բայց թե՛ օրինակները, թե՛ այստեղ ձեր կողմից բերած...
Աղբյուր` Panorama.am
13:24
Նվիրվում է Գագիկ Գինոսյանի հիշատակին
Այսօր Պարի միջազգային օրն է։
Աղբյուր` Panorama.am
13:23
Գ. Դանիելյան. «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Դեժավյու 1․ «Դիվերսիֆիկացիա» ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղարը
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: «Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ...
Աղբյուր` Panorama.am
13:02
Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
«Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի, մոռացված չի»,-ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:48
Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցողի կապակցությամբ.Անդրանիկ Թևանյան
«Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ դրանով...
Աղբյուր` Panorama.am
12:30
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա». Եռամյա ծրագիրն ամփոփում է արդյունքները
Անտառհատումները, անապատացումը, օդի աղտոտումը և ջրային ռեսուրսների գերշահագործումը շրջակա միջավայրի հիմնական մարտահրավերներից են, որոնց բախվում է...
Աղբյուր` Panorama.am
12:29
Ռուբեն Մելքոնյան. ԱԳՆ-ում մնացել են տուն պահող, համակերպվող «դիվանագետները»
«Այժմ Հայաստանը գտնվում է  դիվանագիտական պատերազմի մեջ։ 2020-ից հետո թեժ պատերազմն ավարտվել է, սկսկել է դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։...
Աղբյուր` Panorama.am
12:05
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը», -այդ մասին Երևանի...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունները միասին. Դավիթ Անանյան
Ըստ նրա, քանոնով ու մատիտով քարտեզի վրա ուղղակի սահմաններ են գծվում՝ մեկ կողմի քմահաճույքը մյուս կողմի համար պարտադիր կատարման ենթակա օրակարգի ներքո։
Աղբյուր` Panorama.am
11:49
Արա Այվազյան. Հայաստանը շարունակաբար վաթարացող իրավիճակում համառորեն վարում է հանդարտեցման քաղաքականություն
ՈւՂԻՂ հեռարձակում. «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները»
Աղբյուր` Panorama.am
11:36
Ես մեզ բոլորիս մաղթում եմ նման դեպքերից հեռու մնալ. Ավինյանը՝ հայտնաբերված 257 մլն դրամի աղբամանի բացակայության մասին
«Երևանի «Աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնակում 2022-2023 թ գործունեության ուսումնասիրության արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
11:10
«Դուխով հանձնի, հետդ ենք». Սարկազմով պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Քաղաքացիները «ԹՈՂԵ՛Ք ԹՈՂ ՀԱՆՁՆԻ», «ՏԱՆՔ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՆՔ», «ԴՈՒԽՈՎ ՀԱՆՁՆԻ, ՀԵՏԴ ԵՆՔ» գրությամբ պաստառներ են...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}