Հասարակություն 17:49 09/09/2017 Հայաստան

Լավաշ, մածուն, հովիվներ ու մի օրում 4 եղանակ. Բրիտանացին հիացած է Հայաստանով

21-ամյա բրիտանացի Վալ Իսմայիլին, ով սովորում եմ Անգլիայի Բրիստոլի համալսարանում՝ քաղաքացիական ինժեներիա, սիրում է արշավների գնալ: Նա ճամփորդել է ամբողջ Անգլիայով, Շոտլանդիայով, Ուելսով, Ալբանիայով, նաև Կոսովոյով ու Խորվաթիայով: Այժմ նա Հայաստանում է,  բարձրացել է Արագած լեռը, Հայաստանով հասել Վրաստան՝ ոտքով:

«Հայաստանով դեպի Վրաստան՝ Տրանսկովկասյան արահետով կատարած իմ ճամփորդությունը մինչև այդ կատարածներից ամենահաճելին է: Պատճառը ոչ միայն Հայաստանի բնության բազմազանությունն է, այլ նաև հայերի ընկերասիրությունը և հյուրընկալությունը: Ես մինչ այս նման բան չեմ տեսել»,- Panorama.m-ի հետ զրույցում ասաց Վ. Իսմայիլին:

Անգլիացի արշավորդը քայլելով անցել է ամբողջ Հայաստանը. «Ես սկսել եմ Մեղրիից, այնուհետև անցել եմ Շիկահողով դեպի Կապան և բարձրացել Խուստուփ լեռը: Շարունակել եմ քայլելով անցնել Տաթևը, հետո Սիսիանը, հաղթահարել եմ Վայոց ձորի լեռները ու հասել Արտավան, այնուհետև Նորավանք: Գեղամա լեռներով անցնելով՝ հասել եմ Դիլիջան: Այս ճամփորդությունը տևել է 4 շաբաթ: Ես ամբողջը ոտքով եմ անցել, չեմ օգտվել տրանսպորտից:

Այնուհետև քայլել եմ «Դիլիջան» ազգային պարկի լեռների միջով և հասել Ալավերդի, ապա Վրաստան: Շարունակել եմ մինչև Բաթումի տանող ճանապարհը ոտքով անցնել: Ես առաջին մարդն եմ, ով 1500 կիլոմետր երկարություն ունեցող Տրանսկովկասյան արահետն անցել եմ ոտքով»:

Հարցին, թե Հայաստանի հարավից մինչև Բաթումի քայլելով քանի ժամում եք հասել, ճանապարհին ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել, նա պատասխանեց. «Ինձանից 8 շաբաթ պահանջվեց Մեղրիից մինչև Բաթումի՝ 1500 կիլոմետր երկարությամբ ճանապարհը հատելու համար: Օրական մոտ 30 կիլոմետր ճանապարհ էի անցնում:

Ֆիզիկական հոգնածության հետ մեկտեղ շատ ավելի դժվար էր այդքան երկար ժամանակ մենակ մնալը: Սկսում ես շատ միայնակ զգալ, սակայն այդ ամենն անցնում է: Ես կանգ էի առնում փոքր գյուղերում և հովիվների հետ մնացի լեռներում, թեև բավականաչափ չեմ տիրապետում հայերենին լավ զրույց վարելու համար»:


«Երբ ավարտեցի իմ արշավը և հասա Սև ծով՝ Բաթումի. 1500 կմ և 8 շաբաթ ճանապարհորդություն» 

Նա 9 ժամում հաղթահարել է Արագածի 4 գագաթը: Պատմում է. «Սկսել եմ Քարի լճից, քայլելով հասել հյուսիսային կողմը՝ արևելյան և հյուսիսային գագաթները բարձրանալու համար: Հետո վերադարձել եմ հարավային կողմ՝ արևմտյան և հարավային գագաթները հաղթահարելու համար: Վերջում վերադարձել եմ Քարի լիճ: Ես քայլել եմ միայն 7 ժամ, մնացած 2 ժամվա ընթացում գագաթներին հանգստացել եմ և վայելել հրաշալի տեսարանը:

Արագածը չափազանց գեղեցիկ լեռ է: Երբ գտնվում էի հյուսիսային և արևելյան գագաթներին, երկինքը շատ պարզ էր և կարողացա տեսնել Հայաստանի մեծ մասը: Դա, հավանաբար, լեռան գագաթից երբևէ տեսած ամենագեղեցիկ տեսարանն էր ինձ համար: Սակայն երբ բարձրացա արևմտյան գագաթը, շատ ուժեղ քամի սկսվեց և ձյուն տեղաց: Հրաշալի էր մեկ օրում տարբեր եղանակային պայմանների ականատես լինել»:


Արագածի գագաթին

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է մի օր էլ բարձրանա Արարատ լեռը, անգլիացին նշեց. «Շատ հետաքրքիր հարց է… Ինձ նոր գաղափարներ եք տալիս: Այս հարցից հետո արդեն ցանկանում եմ փորձել»:

Անգլիացի երիտասարդը հիացած է Հայաստանի բնությամբ:

«Հայաստանը հրաշալի բնություն ունի: Հարավում՝ Սյունիքի մարզում, իրենց վայրի բնությամբ ու խիտ անտառներով աչքի են ընկնում «Շիկահող» պետական արգելոցը և «Արևիկ» ազգային պարկը, որոնց հակադրվում է Գեղամա լեռնաշղթան, կամ նույնիսկ Դիլիջանի հյուսիսում գտնվող ժայռերը և Ալավերդիի հիասքանչ անդունդը:

Սյունիքը և Գեղամա լեռներն իմ ամենասիրած վայրերն են: Սյունիքը գրավեց իր փարթամ կանաչապատ տարածքով և թռչուններով, որոնց գոյության մասին ես անգամ տեղյակ չէի, իսկ Գեղաման՝ իր հեռավոր լեռներով: Այնտեղ մարդկանց հազվադեպ կարելի է հանդիպել, այնպիսի տպավորություն է, որ միայնակ ես և գտնվում ես  բնության ողորմածության ներքո:

Հայաստանի մեծության երկրի համար բնապատկերների բազմազանությունը շատ տպավորիչ էր: Յուրահատուկ զգացողություն էր քայլել երկրի տարածքով և ականատես լինել բնապատկերների աստիճանական փոփոխությունների»,- ասաց Վալ Իսմայիլին:


Գեղամա լեռներ

Նա հիացած է նաև հայկական խոհանոցով:

«Հայկական սնունդն ուղղակի հրաշալի է: Ճանապարհին ինձ հետ ունեի ճամփորդական վառարան, որպեսզի կարողանայի ինձ համար պաստա կամ թունա պատրաստել, որոնք ես սովորաբար գնում էի խանութներ ունեցող մեծ քաղաքներից: Ուստի ես միշտ 3-5 օրվա սնունդ էի վերցնում: Սակայն ճամփորդության ընթացում գրեթե ամեն օր, երբ հովիվների էի հանդիպում, նրանք ինձ հրավիրում էին հաց ուտելու, սուրճ  հյուրասիրելու և, իհարկե, օղի խմելու: Իմ ամենասիրած սնունդը, երևի թե, մածունն է և հովիվների հյուրասիրած տաք լավաշը:

Ես հիմնականում  լավաշ էի ուտում նախաճաշին և ընթրիքին: Այն հաճելի համ ունի և կարող ես նաև որպես անձեռոցիկ օգտագործել»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ է հավանել Դիլիջանի ռեստորաններից մեկում համտեսած տոլման ու սնկով պիցցան:



Ի՞նչ կասեք հայերի մասին, ինպիսի՞նն ենք մենք, և, ըստ քեզ, ո՞րն է հայերի ամենահետաքրքիր և արտասովոր կողմերը հարցերին ի պատասխան Վալ Իսմայիլին ասաց. «Հայերը իմ ճանաչած ամենաընկերասեր և հյուրասեր մարդիկ են: Ես Հայաստանում միշտ ինձ տանն էի զգում ձեր առատաձեռնության շնորհիվ:

Ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանում երիտասարդ սերունդը կարծես քաջատեղյակ է իր երկրի պատմությանը: Մեզ մոտ՝ Անգլիայում, երիտասարդները շատ բան չգիտեն իրենց երկրի պատմության մասին: 

Ամենաանսովոր բանը, որ նկատեցի այն էր, որ դուք պիցցայի վրա կետչուպ եք ավելացնում»:

Մինչև գնալը վերջին բանը, որ ցանկանում է Հայաստանում անել՝ Կասկադ բարձրանալն է և ևս մեկ անգամ Արարատի բնապատկերով հիանալը. «Հուսով եմ՝ եղանակը հաճելի կլինի այդ օրը»:


Ալավերդու մոտ


Առավոտյան տեսարան Մարտիրոսից


Տաթև


Տեսարան՝ Խուստուփի ճանապարհին

Լուսանկարները տրամադրել է Վալ Իսմայիլին:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}