Լևոն Արոնյանն անցել է 1/16 եզրափակիչ
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում նախօրեին կայացլ է 1/32 եզրափակչի լրացուցիչ պարտիաները: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը կարճեցված ժամանակով առաջին երկու պարտիաները ոչ-ոքի է ավարտել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանի հետ, բայց հաջորդ երկու պարտիաներում հաղթանակ է տարել և 4:2 ընդհանուր հաշվով անցել 1/16 եզրափակիչ:
ԱՄՆ-ը ներկայացնող Սամուէլ Սևյանը թայ-բրեյքում զիջել է չինացի Լի Չաոյին 0.5:1.5 հաշվով (ընդհանուր հաշիվը 1.5:2.5 է) և դուրս մնացել հետագա պայքարից:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանն ու Հոու Յիֆանը պայքարը կշարունակեն թայ-բրեյքում
- Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Հոու Յիֆանի հետ
- Լևոն Արոնյանը հաղթահարել է առաջին շրջանը
- Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Թբիլիսիում
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան