Լավրով-Խաչատուրով հանդիպումը՝ սեպտեմբերի 12-ին
Ռուսաստանի ԱԳ նախարարի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են Կազմակերպության գործունեության վերաբերյալ արդիական հարցեր:
Կազմակերպության կանոնադրական մարմինների՝ աշնանը կայանալիք առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը համապատասխան խորհրդատվություններ է անցկացնում անդամ երկրների ղեկավարության հետ:
Նա արդեն այցելել է Ղազախստան (օգոստոսի 23-25), Հայաստան (օգոստոսի 28-30), Տաջիկստան (սեպտեմբերի 7-9):
Զախարովան հիշեցրել է, որ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է այս տարվա մարտին: