Հասարակություն 09:15 11/09/2017 Հայաստան

Մեզ համար կրակոցը նշանակություն չունի, միայն թե աշխատանք լինի. Վազաշենի գյուղապետ

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Իջևանից հյուսիս-արևելք գտնվող Վազաշեն գյուղն ապրում է իր առօրյա կյանքով` հակառակորդի նշանառության տակ` պատերազմի և խաղաղության սահմանագծին:

Շուրջ 800 բնակիչ ունեցող Վազաշենը բազում խնդիրներ ունի, գյուղն այսօր սոցիալ- տնտեսական ծանր վիճակում է, ինչի պատճառով մեծ չափերի է հասնում արտագաղթը։ 1990-ականների համեմատ սահմանամերձ Վազաշենը մոտ 40 տոկոսով կրճատվել է. եթե գյուղում նախկինում կար 370 տնտեսություն, ապա այսօր մնացել է 180-ը:

Հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին գյուղի այգիները հիմնականում մնացել են սահմանից այն կողմ: Մասնավորապես, գյուղի վարչական տարածքի 1650 հա հողերից այսօր մնացել է 160 հա, սակայն դա էլ գյուղացիները չեն կարողանում մշակել:

Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասում է, որ եթե խորհրդային տարիներին գյուղի տնտեսությունը դարձել էր տարածաշրջանի ամենաառաջավոր տնտեսություններից մեկը, ապա այսօր գյուղացիները գրեթե հողագործությամբ չեն զբաղվում: 

«Համեմատած մնացած գյուղերի հետ, մեր վիճակը ծանր է, պարզապես ես մի քիչ լաչառ չեմ ու պահանջկոտ՝ պատկերացնելով իրավիճակը: Ամեն ինչի մասին չեմ բարձրաձայնում՝ հասկանալով, որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է: Միգուցե սխալ եմ, որ չեմ խոսում, գուցե դրանից շատ բան եմ կորցնում…»,- գյուղ այցելած լրագրողների հետ զրույցում ասում է Վազաշենի գյուղապետը:

Նրա խոսքերով՝ գյուղում պարբերաբար կրակոցներ են հնչում, սեպտեմբերի 7-ին էլ հակառակորդը կրակել էր գյուղի դպրոցի վրա. «Երբ կրակոցներն են հնչում, մարդիկ երեխաներին դպրոց չեն ուղարկում, ճամպրուկային տրամադրություն է լինում»:

Ադրբեջանցիները Վազաշեն ոտք են դրել 1992 թվականի դեկտեմբերի 29-ին,  դեռ լույսը չբացված գյուղ են մտել և խոշտանգումների ենթարկել քնած բնակչությանը։ Պատերազմական գործողությունների ժամանակ վազաշենցիները հերոսաբար պաշտպանել են իրենց գյուղը: Դրանից հետո՝ 1993 թվականից սկսած  գյուղում սկսվել է արտագաղթը:

«Դժբախտությունը նրանում է, որ բոլոր աճող ընտանիքներն են դուրս եկել: Հիմա մեր տները շատ են դատարկվում, պառավը մեռավ, տան դռները կողպվում են: 2015 թվականի օգոստոսյան դեպքերից հետո, երբ ադրբեջանցիները կրակում էին գյուղի ուղղությամբ, ևս 5 ընտանիք գյուղից դուրս եկավ, տեղափոխվեց Իջևան»,- ասում է գյուղապետը:

Վազաշենը հայ-ադրբեջանական սահմանից 18 կմ հեռավորության վրա է։ Նույնիսկ տեղ կա, որ այդ հեռավորությունը հասնում է 1 կմ-ի։ Լորիկ Բադիրյանի խոսքերով՝ Վազաշենը բարձր դիրքում է, ինչը հայկական կողմին առավելություն է տալիս, սակայն դա չի խանգարում հակառակորդին. «Վերջին շրջանում մի քիչ ավելի են լկտիացել, զենքերը խոշորացել են»:

Գյուղապետն ասում է, որ գյուղում հոգսերը շատ են, մարդիկ հողագործությամբ չեն կարողանում զբաղվել, աշխատատեղ չկա, մինչդեռ գյուղացուն իր հողում պահելու համար աշխատատեղ է պետք ստեղծել:

2015թ հունվարի 1-ից ՀՀ սահմանամերձ 32 համայնքներում բիզնես գործունեություն ծավալողները ազատվում են բոլոր հարկերից՝ բացառությամբ եկամտահարկից, բայց Վազաշենում դեռևս ներդրողներ չեն հայտնվել:

Վազաշենի գյուղապետն էլ  կառավարությանն է ներկայացրել գյուղի հնգամյա զարգացման ծրագիր, որով  նախատեսել են հիմնել մրգերի վերամշակման գործարան ու չորանոց:  «Մենք ընդամենը առաջարկում ենք, բայց ներդրող չկա: Առաջարկում ենք, բայց ո՞վ անի, պիտի դրսից գան անեն: Մանկապարտեզի խնդիր ունենք, որը հրետակոծված ու թալանված է: Շատ են խնդիրները, շատ»,- նշում է Լորիկ Բադիրյանն ու հավելում, որ բավական ռիսկային գոտի է, ուստի հարց է առաջանում՝ ո՞վ պետք է ներդրում անի:

Նրա խոսքերով՝ կառավարությունից շատ բան է կախված, միայն արտոնությունը բավարար չէ:  «Բոլորդ շատ ջոկող մարդիկ եք: Խաղաղություն է պետք առաջին հերթին, խաղաղ լինի: Ամեն պահի մենք վտանգի տակ ենք: Նախանցած տարի շրջանցիկ ճանապարհն ասֆալտապատելու ժամանակ քրքրեցին էդ մեքենան: Տեղը սովորել էին, պահը չէին կորցնում»,- ասում է նա:

Գյուղապետը նաև նշում է, որ գյուղի տարածքում ոսկու և բազմամետաղ հանքեր կան, որոնք կանադացիները փորձում են շահագործել: Նա հույս ունի, որ դրանք շահագործելուց հետո գյուղում ինչ-որ չափով աշխատատեղերի հարցը կլուծվի:

Դիտարկմանը, թե մտավախություն չունեն, որ հանքերի շահագործումը մեծ վնաս կհասցնի թե մարդկանց, թե շրջակա միջավայրին, գյուղապետը պատասխանում է. «Ուրիշ ելք չունենք, եթե աշխատի, ժողովուրդը կսկսի ապրել, արտագաղթը կնվազի: Միակ ելքը աշխատեղն է»:

Գյուղի խնդիրներից մեկն էլ ոռոգման ջրի բացակայությունն է: Կառավարության որոշմամբ սահմանամերձ այս գյուղը ևս ազատված է ոռոգման ջրի վարձավճարից, բայց 1992 թվականից ոռոգման ջուր չունեն: Մեկ պոմպակայան աշխատում է, բայց  կարողանում է հարևան Այգեհովիտ գյուղին ջուր մատակարարել, իսկ Վազաշեն ջուր չի հասնում։ «Լավագույն դեպքում կարողանում ենք աշնանացան ցանել, եթե սենց լավ տարի է լինում, երաշտ է լինում, ցորենը դուրս չի գալիս»:

Վազաշենցիների համար եկամտի աղբյուրը անտառն է, որտեղի տարբեր տեսակի կանաչեղեն, հատապտուղներ, փայտ են հավաքում:

Համայնքի ղեկավարն ասում է, որ Վազաշենում խնդիրները կլուծվեն, եթե աշխատատեղեր բացվեն. «Ավտոմատի, պուլյեմյոտի կրակոց կլինի, մեզ համար նշանակություն չունի, միայն թե աշխատանք լինի»:



Լուսանկարները՝  Լիլիան Գալստյանի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}