Իրանում ձերբակալվել է ԻՊ ահաբեկիչ
Իրանական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է «Իսլամական պետության» հետ կապ ունեցող ահաբեկչի ձերբակալության մասին, ով ահաբեկչությունների շարք էր ծրագրել Թեհրանում: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը: Կասկածյալը ձերբակալվել է Թեհրան նահանգի Անդիշե քաղաքում:
«Ներկա պահին շատ կարևոր տեղեկություն է ստացվել ԻՊ անդամի հեռախոսից, քննություն ընթացքում է»,- ասել է Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի տեղի ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Ամին Յաամինին:
Նրա խոսքով, ահաբեկիչների խումբը պլանավորել էր 300 ահաբեկչական ակտ իրականացնել մահմեդականների համար Մուհարրամ սուրբ ամսվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան