Քաղաքական 10:08 20/09/2017 Հայաստան

«Ամերիկանա»-ի ղեկավարները և Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հանդիպեցին վիճելի հարաբերությունների կարգավորման համար. Սասունյան

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները և Գլենդելում «Ամերիկանա» առևտրի կենտրոնի բարձրաստիճան ղեկավարները հանդիպեցին սեպտեմբերի 5-ին և համաձայնեցին իրենց հետագա հարաբերությունները ավելի լավ հիմքերի վրա դնել:

Ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում սա առաջին հանդիպումն էր երկու խմբերի միջև՝ կապված «Ամերիկանա»-ի կողմից Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի վահանակի համար վճարովի գովազդային տարածք տրամադրելու մերժման հետ: «Ամերիկանա»-ն ֆիլմարտադրողներին ասել էր, որ թեման «խիստ քաղաքականացված» է: Սա տարակուսանք և զայրույթ էր առաջացրել, քանի որ «Ամերիկանա»-ն ոչ ֆիլմն էր տեսել, ոչ էլ գովազդային վահանակի տեքստը, որը պարզապես մերժվել էր Հայոց ցեղասպանության մասին լինելու պատճառով:

Գովազդային վահանակի մերժման իրական պատճառը պարզաբանելու համար «Ամերիկանա»-ի պաշտոնյաներին դիմելու մի քանի փորձերից հետո, նրանք ավելի անհողդողդ դարձան իրենց մերժման մեջ: Վավերագրողներին ուղղված էլեկտրոնային նամակներից մեկում առավել անզգա նախադասությունն այն էր, որ «Ամերիկանա»-ն այս հակասության առիթով մեկնաբանություններ էր ստացել «հայկական համայնքից և Թուրքիայի հյուպատոսարանից»: Այս խիստ վիրավորական հայտարարությունը Հայոց ցեղասպանության ժառանգների ձայնը հավասարեցնում էր բռնատիրական ժխտողական վարչակարգը ներկայացնող թուրք դիվանագետի ձայնին, որի նախնիները իրականացրել էին Ցեղասպանությունը...

Իրավիճակն ավելի վատթար էր, քանզի առաջին անգամ չէր, որ «Ամերիկանա»-ն մերժում էր Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցը: Երեք տարի առաջ, «Ամերիկանա»-ի պաշտոնյաները մերժել էին երեք հայ երիտասարդներին, որոնք կրպակ էին վարձակալել «Ամերիկանա»-ից՝ շապիկներ վաճառել Հայոց ցեղասպանությանը վերաբերող թեմաներով: Տեղի հայ համայնքի բարձրացրած աղմուկից հետո «Ամերիկանա»-ն վերանայեց իր որոշումը՝ թույլատրելով այդ շապիկների վաճառքը: Նրանք իրենց սկզբնական որոշումն անվանեցին «թյուրիմացություն»:

Անցյալ ամիս նման ընթացքով, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղի կողմից մամուլի ասուլիս հրավիրելուց քիչ առաջ, երբ պետք է բոյկոտ հայտարարվեր «Ամերիկանա»-ին, առևտրի կենտրոնի պաշտոնյաները վերանայեցին իրենց որոշումը և ոչ միայն թույլատրեցին վավերագրական ֆիլմի գովազդային վահանակը, այլև դա արեցին «անվճար ֆիլմարտադրողների համար»:

Սա առաջին դրական քայլն էր: «Ամերիկանա»-ի սեփականատեր Ռիկ Կարոզուն համաձայնեց հանդիպել Հայ Դատի հանձնախմբի հետ՝ քննարկելու, թե ինչպես կարելի է բարելավել հարաբերությունները տեղական համայնքի և առևտրի կենտրոնի միջև:

Սեպտեմբերի 5-ի հանդիպմանը Կարուզոն ներկա էր «Ամերիկանա»-ի գործառնությունների գծով գործադիր փոխնախագահ Ջեկի Լևիի, հաղորդակցության փոխնախագահ Նենսի Մյուրեի, հանրային կապերի ավագ փոխնախագահ Ռիկ Լեմոյի և պլանավորման, կառավարման և համայնքային կապերի գծով փոխնախագահ Շերոն Քեյսերի հետ: Հայկական պատվիրակության կազմում էին Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի նախագահ Արթին Մանուկյանը, Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի վարչության անդամ Պերճ Կարապետյանը, Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի խորհրդատվական վարչության անդամ Հարութ Սասունյանը, Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի նախկին գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը և Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի համայնքի հանրային կապերի տնօրեն Մարգարիտա Բաղդասարյանը

Սեպտեմբերի 5-ի հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Կարուզոն համաձայնեց կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի «Ամերիկանա»-ն բարելավի իր  հարաբերությունները  տեղի հայ համայնքի հետ: «Ամերիկանա»-ն խոստացավ ստեղծել հատուկ համայնքային կապերի խումբ՝ բացառապես հայերի հետ իր գործընկերության վրա կենտրոնանալու համար:

«Մենք ուրախ ենք, որ Կարուզոն համաձայնել է աշխատել նախաձեռնությունների վրա՝ ամերիկահայ համայնքի հետ հարաբերությունները բարելավելու և մեր վստահությունը վերականգնելու համար», ասաց Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի նախագահ Մանուկյանը:

Իր հերթին, «Ամերիկանա»-ի գործառնությունների գծով գործադիր փոխնախագահ Ջեկի Լևին հայտարարեց. «Մենք գնահատում ենք այս շատ արդյունավետ հանդիպումը Գլենդելի Հայ Դատի հանձնախմբի ղեկավարության հետ և ակնկալում ենք ամրապնդել մեր հարաբերությունները՝ շարունակելով մեր խոր երախտագիտությունը հայտնել հայ համայնքին: Համայնքային կապերի այս նոր խմբի ստեղծումը կնպաստի, որ մեր գործընկերությունը շարունակվի շատ իմաստալից ձևով»:

Այսպիսով, «Ամերիկանա»-ի և Գլենդելի հայ համայնքի միջև առկա երկարատև վիճահարույց հարաբերությունները կարգավորման ընթացքի մեջ են: «Ամերիկանա»-ի սեփականատեր Կարուզոն իր ելույթում շատ սիրալիր էր և շատ դրական արտահայտվեց հայերի մասին: Առաջիկա ամիսներին երկու կողմերի միջև կլինեն ավելի շատ շփումներ՝ իրենց համագործակցության ամրապնդման ծրագրեր մշակելու համար, որպեսզի վիճելի հարցերը լուծվեն բարեկամական քննարկումների միջոցով՝ ցույցերի և բոյկոտների դիմելու փոխարեն:

Ավելի քան երկու տասնյակ հայեր և օտարներ հայտնվեցին Գլենդելի քաղաքային խորհրդի նիստում՝ բողոքելու «Ամերիկանա»-ի կողմից գովազդային վահանակի մերժման սկզբնական որոշման դեմ: Ի պատիվ իրենց, Գլենդելի քաղաքային խորհրդի բոլոր հինգ անդամները, քաղաքապետ Վարդան Ղարպետյանի գլխավորությամբ, պաշտպանեցին համայնքի պահանջները և ներկա էին Հայ Դատի հանձնախմբի մամուլի ասուլիսին «Ամերիկանա»-ում: Հայ համայնքի ցանկություններին աջակցեց նաև Կալիֆորնիայի նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն, որը մեծ դեր խաղաց հակասությունների լուծման հարցում և ներկա էր Հայ Դատի հանձնախմբի մամուլի ասուլիսին:

Այս վիճահարույց հարցի լուծումը ցույց է տալիս, թե որքան կարևոր է համայնքի մասնակցությունն ու ակտիվությունը ամերիկահայերին վերաբերող հարցերում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}