Ով համաձայն չէ Ռուսիո պատրիարքի հետ՝ թոշակի՛
Ռուսաստանի պատրիարք Կիրիլը Ռուս ուղղափառ եկեղեցու հետնորդներին հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն իր հրամանների հետ, կարող են գնալ թոշակի: Այս նորությունը գրում է «Գազետան»:
«Եթե ինչ-որ մեկը կասկածներ ունի, որ պետք է անել այն ամենը, ինչ սովորեցնում է պատրիարքը՝ թողեք ձեր կասկածները: Ու խստագույնս կատարեք այն, ինչ ես հրամայում եմ: Որովհետև ես ոչ թե իմ իմաստությունից եմ խոսում, այլ՝ համայն Ռուսիո ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսության: Այլ ուղի մեր Եկեղեցու համար այսօր չկա: Ով համաձայն չէ՝ թոշակի՛»,-ասել է Կիրիլը Նովոռոսիսկի Ուսպենսկի տաճարում պատարագից հետո:
Նա ընդգծել է, որ պիտի գրավել երիտասարդությանը դեպի եկեղեցի, բայց դա պետք է անել ոչ թե հրամանով, այլ առաջին հերթին ցանկությամբ:
«Եթե ուղղափառ երիտասարդության մեծ մասը մանկության ու պատանեկության հասակում անցնեն մեր ծխերով, ապա նրանք կդառնան Ռուսաստանի բարի քաղաքացիներ, հիասքանչ ընտանիքներ կստեղծեն և կդաստիարակեն»,-ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու գլուխը:
Մինչ այս Կիրիլը հայտարարել էր, թե ռուսական եկեղեցու դեմ ինֆորմացիոն պատերազմ է հայտարարված:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին