Էրդողանի ելույթի ժամանակ քրդերը մտել են դահլիճ և իրարանցում առաջացրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում հանդիպում է անցկացրել թուրքական և մահմեդական համայնքի ներկայացուցիչների հետ:
Չնայած ձեռնարկված են եղել անվտանգության խիստ միջոցներ, այդուհանդերձ, մի քանի քուրդ ընդդիմադիրների հաջողվել է մտնել դահլիճ:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ թուրքական «Haberler» լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Էրդողանի ելույթի ժամանակ 5 հոգի մուտք են գործել դահլիճ և մեծ իրարանցում առաջացրել՝ բախվել Էրդողանի անվտանգությունն ապահովող ուժերի հետ: Նրանցից մեկը դահլիճ հեշտ մտնելու համար նույնիսկ հագել է Էրդողանի պատկերով վերնաշապիկ: Թուրքայի նախագահի թիկնազորը բռնի ուժով նրանց հեռացրել է դահլիճից և հանձնել Նյու Յորքի ոստիկանությանը:
Պարզվել է, որ նրանք Սիրիայի տարածքում գործող քրդերի ազգային ինքնապաշտպանության ջոկատներից են՝ YPG-ական: