Թրամփը «տեղը չի բերել» սեփական կնոջը
Ամերիկյան լրատվամիջոցներն ու սոցցանցերի սուր աչք ունեցող օգտատերերը հումորի նոր առիթ ունեն։ Բանն այն է, որ անցյալ շաբաթ Իրմա փոթորիկի հետևանքների ուսումնասիրման նպատակով Ֆլորիդա նահանգ կատարած այցի ժամանակ Թրամփը փորձել է «բացակա» կնոջ ողջույնները փոխանցել նահանգի բնակիչներին, այն դեպքում, երբ կինը կողքին կանգնած է եղել։
«Մելանյան, իրոք, շատ էր ցանկանում այսօր գալ այստեղ»,-ասում է Թրամփը, ասես՝ կինն այնտեղ չէ։
elle.com-ում մեկնաբանողներից մեկը գրել է. «Թրամփը, կարծես ասի՝ «Հեյ, ով է այս տղա՞ն, ախ, Մելանյա՜, հաճելի է»։
glamour.com-ում մեկնաբանողներից մեկն էլ գրել է. «Քանի կա այս զույգը, ինտերնետային մեմերի պակաս չենք ունենա»։
And here, we have video of Trump saying that Melania “really wanted to be here”...while she’s standing next to him. (h/t @MaverickofKain) pic.twitter.com/rvQCUo4RYB
— Holly O'Reilly (@AynRandPaulRyan) September 21, 2017
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին