ԵԱՀԿ Մինսկի խումբը խնդրի կարգավորման ոչ արդյունավետ ձևաչափ է. Գագիկ Հարությունյան
ՄԱԿ-ն արդյունավետ չի աշխատում և ենթակա է վերափոխումների: Ասվածի ապացույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այդ կառույցի ամբիոնից ոչ այնքան ադեկվատ, բավական պարծենկոտ ելույթն էր: Սրան հակառակ՝ բավական հաջողված էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ չբացառելով, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը տարիներ առաջ կարող էր կաշառած լինել այս կառույցին, ճիշտ այնպես, ինչպես վերջին տարիներին եվրոպական կառույցների որոշ գործիչների կաշառել է նրա որդին:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին հայտարարությանը՝ բանախոսն ընդգծեց՝ կառույցը խնդրի կարգավորման ոչ արդյունավետ ձևաչափ է:
Ինչ վերաբերում է Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեին և Հայաստանի որդեգրած քաղաքականությանը ՝ Գագիկ Հարությունյանը նշեց՝ մեր պետությունը պետք է աշխատի ծուղակում չհայտնվել՝ վարելով զգուշավոր և հավասարակշիռ քաղաքականություն:
«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկրում ստեղծված վիճակը թույլ չի տա սպառնալիքներից զատ՝ Իրաքյան Քուրդիստանի դեմ մասշտաբային քայլեր ձեռնարկել: Թուրքիան չունի վճռական քայլեր կատարելու ներուժը»,- ամփոփեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը չպետք է ակտիվ քայլեր ձեռնարկի Իրաքյան Քուրդիստանի ճանաչման ուղղությամբ. Ռուբեն Մեհրաբյան
- Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի առաջին արդյունքները
- ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց չի զբաղվում հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ
- Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը