Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է հրթիռի փորձարկման տեսանյութը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Աստրախանի շրջանում տեղակայաված «Капустин Яр» զորավարժարանում միջմայրցամաքային բալիստիկ «Տոպոլ» հրթիռի փորձարկման տեսանյութը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ հրթիռը ճշտորեն խոցել է պայմանական թիրախը, որը գտնվել է Ղազախստանի «Сары-Шаган» զորավարժարանում:
Նախարարությունից հայտնել են, որ փորձարկման ընթացքում ձեռք են բերել տվյալներ, որոնք կօգտագործվեն Հակահրթիռային պաշտպանության համակարգերի հաղթահարման արդյունավետ միջոցների մշակման համար:
Հիշեցնենք, որ լուսարձակ օբյեկտը երևացել էր նաև Հայաստանի երկնքում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան