Մեյի կարծիքով՝ ահաբեկչությունը, կիբեռհանցագործությունն ու Ռուսաստանը Եվրոպայի սպառնալիքներն են
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ Եվրոպան կանգնած է աճող սպառնալիքների առջև, որոնց շարքում նա առանձնացրել է ահաբեչությունը, կիբեռհանցագործությունը, միգրացիան և «ռուսական ագրեսիան»:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ քաղաքական գործիչը ելույթ է ունեցել Եվրամիության թվային տեխնոլոգիաների գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա այսօր Տալլինում:
«Ահաբեկչությունից մինչև կիբեռհանցագործություն, անօրինական միգրացիայից մինչև ռուսական ագրեսիա, եվրոպացիներիս առջև ծառացած սպառնալիքներն ավելի մասշտաբային ու բարդ են դառնում: Այժմ, ինչպես երբեք, մեր շահերից Է բխում դրանց համատեղ դիմակայելը»,- ասել է Մեյը։
Մեծ Բրիտանիայի վարչապետը հավաստիացրել է, որ Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Բրիտանիայի ներգրավվածությունը չի նվազի նաև այն բանից հետո, երբ 2019 թվականի մարտին երկիրը դուրս գա Եվրամիության կազմից: