«Արծիվ մահապարտներ»-ի կազմավորման 25-ամյակն է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրի տարածքում մասնակցել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության զորագնդի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Արծիվ մահապարտներ» զորագնդի մի խումբ մարտիկներին պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ պետությունը միշտ հիշում և բարձր է գնահատում իր երախտավորներին՝ արժանացնելով նրանց բարձր պետական պարգևների:
«Գումարտակը մեր մյուս զորախմբերի հետ մեկտեղ մասնակցեց Մարտակերտի շրջանի ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին: Մեր քաջ եղբայրների խիզախության ու անձնազոհության շնորհիվ կասեցվեց թշնամու առաջխաղացումը՝ հավատ ներշնչելով մեր ժողովրդին սեփական ուժերի հանդեպ, ամրապնդելով հակառակորդին արժանի հակահարված հասցնելու և նրա հանցավոր ծրագրերը ձախողելու հայ զինվորի կամքն ու վճռականությունը: Դա սրբազան պայքար էր, որը պսակվեց հաղթանակով»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը